Ռամբուլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամբուլիե խոյ

Ռամբուլիե, նրբագեղմ բրդամսատու ոչխարների ցեղերի խումբ։

Ռամբուլիեի առաջին ցեղը ստացվել է 19-րդ դարում Ֆրանսիայում՝ Ռամբուլիեում (ֆր.՝ Rambouillet), Իսպանիայից ներմուծված մերինոսների տարբեր տիպերի տրամախաչումից։ Ռամբուլիե ոչխարները արտահանվել են Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա։

Արտաքին տեսք[խմբագրել]

Ռամբուլիեները տարբերվում են ելակետային ցեղերից խոշորությամբ, լավ մարմնակազմով, վաղահասությամբ, բարձր մսատվությամբ, խիտ և երկար բրդով։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 80—90, իսկ մաքիներինը 50—60 կգ է։ Բրդի երկարությունը 6—7 սմ է, բարակությունը՝ 64—70 որակի։ Խոյերի բրդատվությունը՝ 8—10, մաքիներինը 5—7 կգ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png