Տրամախաչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս ՀանթՄորգանի բացատրությունը՝ Տրամախաչման վերաբերյալ

Տրամախաչում կամ Կրոսինգովեր (անգլ.՝ crossing over), գործողություն, որի ժամանակ քրոմոսոմների միջև հատվածների փոխանակում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում կոնյուգացիայի ընթացքում։

Կոնյուգացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա,որի ժամանակ քրոմոսոմները ապապարուրվում են, մոտենում են միմյանց և նրանց մեջ հեռավորությունը հասնում է մոտ 120 նմ-ի։ Կոնյուգացված վիճակում զույգ քրոմոսոմներից մեկի յուրաքանչյուր քրոմատիդի յուրաքանչյուր կետ ճշգրտորեն դիրքավորված է լինում մյուս հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան քրոմատիդի համապատասխան կետի դիմաց։

Տրամախաչման կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամախաչումը ապահովում է սերունդների հատկանիշների բազմազանությունը։ Այն բերում է երկրորդ սերունդի հիբրիդների մեջ առանձնյակների հատկանիշների վերահամակցման, և պարզում է Մորգանի օրենքից թվացյալ շեղումը։ Մեկ քրոմոսոմի բոլոր գեները շղթայակցված չեն ժառանգվում, քանի որ դրանց մի մասը փոխարինվում է հոմոլոգ քրոմոսոմի համապատասխան ալելային գեներով՝ դարձնելով շղթայակցումը ոչ լրիվ ։

Դրոզոֆիլ ճանճի վրա կատարված փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոզոֆիլ ճանճը

Դոմինանտ հատկանիշներով (գորշ մարմնով և նորմալ երկարության թևերով) օժտված ճանճերի (AABB) և ռեցեսիվ հատկանիշներով (մուգ մարմնով և սաղմնային թևերով) օժտված ճանճերի խաչասերումից առաջացած ողջ սերունդը ուներ դոմինանտ հատկանիշներ (AaBb)։ Այնուհետև ստացված ճանճրը խաչասերեցին ռեցեսիվ հատկանիշներով սերունդի հետ (aabb)՝ կատարելով վերլուծող խաչասերում։ Եթե նշված 2 զույգ ալելները գտնվեին տարբեր զույգ հոմոլոգ քրոմոսոմների վրա, ապա երկհետերոզիգոտ առանձնյակից կստացվեր հավասար քանի 4 տեսակ գամետ՝ AB,Ab,ab,aB, իսկ երկհոմոզիգոտից՝ միայ մեկ տեսակ գամետներ՝ ab: Այս դեպքում, համաձայն Մենդելի բաշխման օրենքի ՝ պետք է ստացվեին ճանճերի ֆենոտիպային 4 տարբեր խմբեր՝ յուրաքանչյուրը 25 % չափով։ Սակայն իրականում գորշ մարմին, նորմալ թևեր և մուգ մարմին, սաղմնային թևեր ունեցող ճանճերը կազմել էի 41.5-ական %-ներ։ Իսկ գորշ մարմին, սաղմնային թևեր և մուգ մարմին, նորմալ թևեր ունեցող ճանճերը կազմել էին 8.5-ական %։

Այս փորձից կարելի է եզրակացնել, որ գորշ մարմին, նորմալ թևեր և մուգ մարմին, սաղմնային թևեր պայմանավորող գեները շղթայակցված են և միասին են ժառանգվում։ Իսկ վերահամակցված հատկանիշներով ճանճերը տրամախաչման հետևանքով առաջացած վերահամակցված հատկանիշներով գամետների միացման արդյունքն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանություն 11, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր[1]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.