Հերեֆորդյան տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերեֆորդյան ցուլ

Հերեֆորդյան տավար, մսատու ցեղ։ Բուծվել է 18-րդ դարում, Անգլիայի Հերեֆորդշիր (Հերեֆորդ) կոմսությունում, տեղական տավարի ընտրության և զույգ ընտրության միջոցով։ Իրանը տակառաձև է, լայն ու խոր։ Գույնը մուգ կարմիր է, գլուխը, մնդավը, ենթակուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը և պոչի մազափունջը՝ սպիտակ։ Կովերի միջին չափսերն են. մնդավի բարձրությունը՝ 125 սանտիմետր, կրծքի խորությունը՝ 72 սանտիմետր, կրծքի փաթը՝ 197 սանտիմետր, իրանի թեք երկարությունը՝ 153 սանտիմետր, նախադաստակի փաթը՝ 20 սանտիմետր։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 850-1000, կովերինը՝ 550-650 կիլոգրամ։ Հերեֆորդյան տավարը դիմացկուն է, հարմարված տարբեր կլիմայական պայմաններին։ Տարածված է Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում։ Նաղկին ԽՍՀՄ երկրներում ներմուծվել է 1928 թվականից։ Օգտագործվում է կաթնատու և կաթնամսատու ցեղերի արդյունաբերական տրամախաչման համար։ Հերեֆորդյան, ղազախական և կալմիկական տավարների տրամախաչումից ստացվել է ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղը։ Հերեֆորդյան տավարը տարածված է Օրենբուրգի, Ռոստովի, Չելյաբինսկի, Մարատովի մարզերում, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում, Ղազախստանում և այլ շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png