Աբերդին-անգուսյան տավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորշ անգուսյան ցուլ

Աբերդին–անգուսյան տավար, մսատու ցեղ։ Ստեղծվել է Շոտլանդիայում (Աբերդին և Անգուս կոմսություններում), XVIII դարի վերջին։

Աբերդին–անգուսյան տավարը սև է, ունի լայն իրան, կարճ ոտքեր և պարանոց, ամուր ոսկրակազմ, նուրբ և առաձգական կաշի։ Ցուլերի կենդանի քաշը 700–750 կգ է, կովերինը՝ 500–600, սպանդային ելքը՝ 60-61%, կաթնատվությունը՝ 1400–1600 կգ (բարձրակիթներինը՝ 3200 և ավելի), կաթի յուղայնությունը՝ 3, 8–4%։ Տավարը բուծվում է Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Արգենտինայում և այլուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 25