Անդրեյ Տարկովսկու աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարկովսկին 2007 թվականի ռուսական նամականիշի վրա

Անդրեյ Տարկովսկին (1932–1986)[1] խորհրդային ռեժիսոր է, որը համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը[2][3][4]։ Իր երեսուն տարվա կարիերայի ընթացքում Տարկովսկին նկարահանել է մի քանի ուսանողական ֆիլմեր և յոթ խաղարկային ֆիլմեր[3], համատեղ նկարահանել է վավերագրական ֆիլմ և գրել է բազմաթիվ սցենարներ։ Նա նաև ներկայացում է բեմադրել և գիրք է գրել։

Ծնվելով ԽՍՀՄ-ում, Տարկովսին սկսել է իր կարիերան ՎԳԻԿ-ում, որտեղ ուսանողական ֆիլմեր է նկարահանել[5]։ 1956 թվականին նա կատարել է իր ռեժիսորական դեբյուտը՝ «Մարդասպանները» ուսանողական ֆիլմով, որը Էռնեստ Հեմինգուեյի նույնանուն կարճ պատմվածքի ադապտացիան է[6]։ Իր առաջին լիամետրաժ ֆիլմը 1962 թվականի «Իվանի մանկությունը» ֆիլմն է[7], որը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ արժանացել է Ոսկե առյուծ մրցանակի[8]։ 1966 թվականին նկարահանել է «Անդրեյ Ռուբլյով» պատմական դրաման, որը նրան արժանացրել է Կաննի կինոփառատոնի միջազգային քննադատների մրցանակի[9]։

1972 թվականին նա նկարահանել է «Սոլարիս» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը պատասխան էր Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968) ֆիլմին[10]։ «Սոլարիսը» հիմնված է Ստանիսլավ Լեմի համանուն վեպի վրա և արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի[11][12]։ Նրա հաջորդ ֆիլմը «Հայելի» (1975) ֆիլմն է։ 1976 թվականին Տարկովսկին բեմադրել է իր միակ ներկայացումը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետը» Լենկոմ թատրոնում։ Տարկովսկուն դիտելով որպես այլախոհի, խորհրդային իշխանությունները մի քանի ներկայացումներից հետո արգելել են այն[13]։ Խորհրդային Միությունում իր վերջին արտադրած ֆիլմը 1979 թվականի «Ստալկեր»-ն է, ինչը նրան արժանացրել է Կաննի կինոփառատոնի էկումենիկ ժյուրիի մրցանակի[14]։

1979 թվականին Տարկովսկին լքել է Խորհրդային Միությունը և նկարահանել է «Նոստալգիա» և դրան կից «Ճանապարհորդելու ժամանակն է» ֆիլմերը[15]։ Կաննի կինոփառատոնի ժամանակ «Նոստալգիան» արժանացել է էկումենիկ ժյուրիի մրցանակի, սակայն խորհրդային իշխանությունները նրան արգելել են ստանալ Ոսկե արմավենու ճյուղը[16]։ 1985 թվականին նա հրատարակել է «Հիշելով ժամանակը» գիրքը, որտեղ ուսումնասիրել է արվեստը և կինոն[17]։ Նրա վերջին՝ «Զոհաբերություն» ֆիլմը արտադրվել է Շվեդիայում՝ նրա մահից կարճ ժամանակ անց։ Ֆիլմը Տարկովսկուն արժանացրել է իր երկրորդ Գրան պրիին Կաննում, ինչպես նաև երկրորդ միջազգային քննադատության մրցանակը, լավագույն գեղարվեստական ներդրումն և մեկ այլ էկումենիկ ժյուրիի մրցանակ[18]։ 1990 թվականին հետմահու արժանացել է Լենինյան մրցանակի՝ Խորհրդային Միության ամենահեղինակավոր մրցանակին[19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Red blocky text reading "SOLARIS"
1972 թվականի «Սոլարիս» ֆիլմի լոգոն
The ruins of a roofless 13-century abbey, the Abbey of San Galgano were used in the filming of 1983's Nostalghia
Սան Գալգանոյի 13-րդ դարի աբբայության ավերակները, որտեղ նկարահանվել է «Նոստալգիա» (1983) ֆիլմը[20]

Տարկովսկու ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Table featuring completed feature films by Andrei Tarkovsky
Տարեթիվ Անվանում Որպես Նշումներ Ծան.
Ռեժիսոր Սցենարի հեղինակ
1956 Մարդասպանները Այո Այո Ուսանողական ֆիլմ, նաև դերասան [6][21]
1959 Այսօր աշխատանքից ազատում չի լինի․․․ Այո Այո Ուսանողական ֆիլմ, համատեղ ռեժիսորական աշխատանք Ալեքսանդր Գորդոնի հետ, սցենարի համահեղինակներն են Գորդոնն ու Իրինա Մախովայան [22]
1960 Գլանիվն ու ջութակը Այո Այո Ուսանողական ֆիլմ [23]
1962 Իվանի մանկությունը Այո Ոչ [24]
1966 Անդրեյ Ռուբլյով Այո Այո [25]
1972 Սոլարիս Այո Այո [10]
1975 Հայելի Այո Այո [26]
1979 Ստալկեր Այո Ոչ [27][28]
1983 Նոստալգիա Այո Այո Սցենարի համահեղինակ Տոնինո Գուեռա [29][30]
1983 Ճանապարհորդելու ժամանակն է Այո Այո Վավերագրական ֆիլմ, համատեղ ռեժիսորական աշխատանք Տոնինո Գուեռայի հետ [31]
1986 Զոհաբերություն Այո Այո [32]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Table featuring screenplays by Andrei Tarkovsky
Տարեթիվ Ֆիլմ Համահեղինակ Նշումներ Ծան.
1968 Սերգեյ Լազո Չկա տվյալ Դերասան [33][34]
1969 Հազարից մեկ հնարավորություն Արթուր Մակարով [34]
1970 Ատամանի վերջը Անդրեյ Կոնչալովսկի և Էդուարդ Տրոպինի [35]
1973 Դաժանը Անդրեյ Կոնչալովսկի և Էդուարդ Տրոպինի [36]
1974 Թթու խաղող Ռուբեն Հովսեփյան [37]
1979 Նայի՛ր, օձ Չկա տվյալ [38]

Չնկարահանված սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Table featuring unfilmed scripts by Andrei Tarkovsky
Գրելու տարեթիվ Ֆիլմ Ծան.
1975 Հոֆմաննիանա [9]
1978 Կապիտան [39]
1981 Կախարդը [39]

Նախագծեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Table featuring theatrical productions by Andrei Tarkovsky
Տարեթիվ Ներկայացում Վայր Ծան.
1976 Համլետ Լենկոմ թատրոն, Մոսկվա [9][13]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Table featuring books by Andrei Tarkovsky
Տարեթիվ Վերնագիր Թարգմանիչ Ծան.
1985 «Հիշելով ժամանակը» Քիթի Հանթեր-Բլեիր [17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goodman, Walter (1986 թ․ դեկտեմբերի 30). «Andrei Tarkovsky, Director and Soviet Emigre, Dies at 54». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. Bradshaw, Peter; Hans, Simran; Bray, Catherine; Leigh, Danny (2022 թ․ հուլիսի 9). «If you watch only one film … the greatest movies by the greatest directors». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Gray, Carmen (2015 թ․ հոկտեմբերի 27). «Where to begin with Andrei Tarkovsky». British Film Institute. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Ross, Alex (2021 թ․ փետրվարի 8). «The Drenching Richness of Andrei Tarkovsky». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «Andrei Tarkovsky's Very First Films: Three Student Films, 1956-1960». Open Culture. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  6. 6,0 6,1 Jones, J.R. (2015 թ․ հուլիսի 30). «How one Hemingway short story became three different movies». Chicago Reader. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  7. Rosenbaum, Jonathan (2002 թ․ սեպտեմբերի 1). «One Day in the Life of Andre Arsenevich». Chicago Reader. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Return to Childhood». Criterion. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 Dunne (2008), p. 429.
  10. 10,0 10,1 Shave, Nick (2020 թ․ մայիսի 1). «I've never seen … Solaris». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Bose, Swapnil Dhruv (2020 թ․ հոկտեմբերի 30). «The reason why Stanisław Lem was furious about Andrei Tarkovsky's adaptation of his novel 'Solaris'». Far Out Magazine. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  12. «Solaris». Festival de Cannes. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 «Katya Kompaneyets and Tengiz Mirzashvili sketches for Andrey Tarkovsky's Hamlet». Hesburgh Libraries. University of Notre Dame. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. «Stalker: Awards and Festivals». MUBI. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
  15. Dunne (2008), p. 169.
  16. Hoberman, J. (2014 թ․ հունվարի 24). «Andrei Tarkovsky's 'Nostalghia' on Blu-ray». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.
  17. 17,0 17,1 Robinson, Harlow (1987 թ․ հուլիսի 19). «Sculpting in Time: Reflections on the Cinema». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  18. «All Masterpieces of Andrei Tarkovsky will be Shown at the SIFF». Shanghai International Film Festival. 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  19. Dunne (2008), p. 431.
  20. Sushytska (2014), p. 41.
  21. Hoberman, J. (2015 թ․ հուլիսի 30). «Facing Death With a Shrug in Two Versions of 'The Killers'». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  22. «There Will Be No Leave Today». MUBI. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  23. Goodman, Walter (1988 թ․ ապրիլի 22). «'Steamroller and Violin,' Tarkovsky's Earliest». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  24. Bradshaw, Peter (2016 թ․ մայիսի 19). «Ivan's Childhood review – audacious, coldly lucid postwar Russian classic». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  25. Rose, Steve (2010 թ․ հոկտեմբերի 20). «Andrei Rublev: the best arthouse film of all time». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  26. «The Mirror». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. Le Fanu, Mark (2017 թ․ հուլիսի 18). «Stalker: Meaning and Making». The Criterion Collection. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. Dyer, Geoff (2009 թ․ փետրվարի 5). «Danger! High-radiation arthouse!». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  29. «Nostalgia». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  30. Hoberman, J. (2014 թ․ հունվարի 24). «A Man Without a Nation, in Italy». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  31. «Tempo Di Viaggo». Festival de Cannes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  32. Ebert, Roger (1986 թ․ նոյեմբերի 21). «The Sacrifice». RogerEbert.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  33. «Sergey Lazo». Letterboxd. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  34. 34,0 34,1 Dunne (2008), p. 428.
  35. «The End of Ataman». MUBI. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  36. «The Fierce One». Letterboxd. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  37. «Sour Grape». Letterboxd. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  38. Riley (2007), p. 24.
  39. 39,0 39,1 Dunne (2008), p. 430.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]