Անդրեյ Գրանովսկի
Անդրեյ Գրանովսկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 10, 1949 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Անդրեյ Գրանովսկի (ռուս.՝ Андре́й Евге́ньевич Грано́вский, մարտի 10, 1949), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է հինդի, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 1996-ից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1998 թվականի մինչև 2002 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2002 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
- 2002 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
- 2006 թվականի փետրվարի 27-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերը 10-ը Մալթայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի մայիսի 30)[1]
- Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի հուլիսի 25)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.05.1997 № 536 «О присвоении дипломатического ранга»(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.07.2003 № 838 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.