Անդրանիկ Տեր-Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Տեր-Ստեփանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1918(1918-03-31)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ
Մահացել էմարտի 12, 1996(1996-03-12) (77 տարեկան)
Մահվան վայրԿոլոմնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԿոլոմնա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Անդրանիկ Սմբատի Տեր-Ստեփանյան (մարտի 31, 1918(1918-03-31), Սիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ - մարտի 12, 1996(1996-03-12), Կոլոմնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հրթիռային տեխնիկայի բնագավառի կոնստրուկտոր և արտադրության կազմակերպիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկը ծնվել է Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում ջրի փոխադրող Մինաս Բալիկյանի և նրա կնոջ՝ տնային տնտեսուհի Մարիամի ընտանիքում։ Եղել է ընտանիքի վեցերորդ երեխան։ Ապրել են դժվար պայմաններում, ուստի Մարիամի եղբայրը՝ Սմբատ Տեր-Ստեփանյանը, ով տիկնոջ հետ երեխաներ չուներ, համոզեց Բալիկյան զույգին Անդրանիկին իրեն տալ, և նրան որդեգրեց և տվեց իր ազգանունը[1]։

Անդրանիկի խորթ հայրն աշխատում էր որպես ուսուցիչ, և նա Անդրանիկին տանում է ռուսական դպրոց, որն այն ավարտում է ոսկե մեդալով։ 1941 թվականին Անդրանիկ Տեր-Ստեփանյանն ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, սակայն Հայրենական մեծ պատերազմի պատճառով նրան չի հաջողվել դիպլոմ ստանալ և ուղարկվում է Կոլոմնայում գտնվող Վորոշիլովի անվան ռազմական գործարանում աշխատելու, այնուհետև տարհանվել է Կրասնոյարսկ։ Եղել է արտադրամասի ավագ տեխնոլոգ։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և 1946 թվականին ստացել դիպլոմ[2]։

1946-1995 թվականներին աշխատել է Կոլոմնայի մեքենաշինական ռազմական ձեռնարկություններում, 1961-1966 թվականներին եղել կոնստրուկտորական բյուրոյի պետ, 1966-1971 թվականներին՝ գլխավոր կոնստրուկտորի, 1971-1995 թվականներին՝ պետի տեղակալ[3][4]։

Մասնակցել է ռազմական սպառազինության, այդ թվում «Մալյուտկա», «Շտուրմ-Ս», «Շտուրմ-Վ» հակատանկային, «Ստրելա-2», «Ստրելա-2Մ», «Ստրելա-3», «Իգլա-1», «Տոչկա-Ու» մարտավարական, «Օսկա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մշակմանն ու արտադրությանը[3]։

Մահացել է 1996 թվականին Կոլոմնայում, որտեղ էլ թաղված է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zagonsky, Dan. «Угол зрения - информационный еженедельник - Секретный коломенский армянин Тер-Степаньян». uz.colomna.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  2. «Армяне в ракетной технике, космонавтике и артиллерии | Наша среда». nashasreda.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  4. «Андраник Тер-Степанян». HAYRENIQ.ru - Армянский информационно - развлекательный портал (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.337, ISBN 978-9939-0-1120-2.
  • Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,1988, с.100-104.
  • Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер., 2005, с.111-122.