Անգոլայի ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգոլայի Ազգային բանկ
Banco Nacional de Angola
Տեսակբանկ
Հիմնադրված է1926
ՎայրԱնգոլա Լուանդա,
ԵրկիրԱնգոլա
ՏնօրենԿառավարիչ Մանուել Անտոնիո Տիագո Դիաս
ՆախկինԱնգոլայի Բանկ
Սեփականատեր100% պետական սեփականություն[1]
Կայքbna.ao

Անգոլայի ազգային բանկը (պորտ.՝ Banco Nacional de Angola), ԱԱԲ, Անգոլայի կենտրոնական բանկն է։ Այն պատկանում է պետությանը, իսկ Անգոլայի կառավարությունը միակ բաժնետերն է։ Բանկը հիմնվել է Լուանդայում, ստեղծվել է 1926 թվականին, բայց իր պատմությունը սկսել է 1865 թվականից։ Անգոլայի ազգային բանկը ակտիվորեն մասնակցում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման քաղաքականության մշակմանը և հանդիսանում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման դաշինքի անդամ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում հիմնադրվեց Ուլտրամարինո Ազգային բանկը (BNU)՝ որպես էմիսիոն բանկ պորտուգալական արտերկրյա բոլոր տարածքների համար։ Հաջորդ տարի նա մասնաճյուղեր բացեց մի քանի վայրերում, այդ թվում՝ Անգոլայում, որն այդ ժամանակ Պորտուգալիայի արտերկրյա նահանգն էր։ 1926 թվականին պորտուգալացիները Անգոլայի համար ստեղծեցին առանձին թողարկող բանկ՝ հիմնելով Անգոլայի Բանկը (Banco de Angola): BNU-ն իր Սթենլիվիլի մասնաճյուղը տեղափոխեց այս բանկ, որը 1934 թվականին մասնաճյուղը տեղափոխեց Բոմա, նախքան այն փակելը 1947 թվականին[3]։

Երբ 1975 թվականին Անգոլան անկախություն ձեռք բերեց կառավարությունը ազգայնացրեց բանկային հատվածը։ Անգոլայի բանկը դարձավ Անգոլայի ազգային բանկ (ԱԱԲ), Անգոլայի առևտրային բանկը դարձավ Անգոլայի հանրամատչելի բանկ, որն այժմ Banco de Poupança e Crédito բանկն է։ ԱԱԲ-ն շարունակում էր գործել որպես կենտրոնական բանկ, թողարկող բանկ և առևտրային բանկ։ Կառավարությունը նրան վերապահել նաև արտարժույթի միակ օրինական մենաշնորհը և հանձնառել պատասխանատվություն կրել բոլոր արտասահմանյան գործարքների համար։

1991 թվականի ապրիլի 20-ին նոր օրենքը սահմանափակեց ԱԱԲ-ի՝ որպես կենտրոնական բանկի գործառույթները, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության միանձնյա պատասխանատվությունը և թողարկող բանկի, կառավարության բանկիրի և պահուստային բանկի գործառույթները։ 1999 թվականից սկսած Կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացմանը։

Անգոլայի բանկը ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման դաշինքի անդամ է և ակտիվորեն աշխատում է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում[4]։

Ֆինանսական խարդախություն ԱԱԲ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Անգոլայի Կենտրոնական բանկը զոհ Է դարձել մոտ 160 միլիոն դոլարի ենթադրյալ խարդախության. գումարը փոխանցվել է արտասահմանյան հաշիվներին։ Պարզվել է, որ Անգոլայի գանձապետարանի հաշվից, որը գտնվում է Լոնդոնի Banco Espírito Santo բանկում, կանխիկ գումար է փոխանցվել կասկածելի անձանց կողմից վերահսկվող արտասահմանյան բանկային հաշիվներին։ Երբ հաշիվը հասել է ԱԱԲ-ի նվազագույն արժեքներին, հենց լոնդոնյան BES-ն էր, որ նախազգուշացրել է Անգոլայի իշխանություններին փողի հետևողական արտահոսքի մասին։ Խարդախության դեպքը բացահայտվել է պորտուգալական Diário de Notícias թերթի կողմից 2011 թվականի հունիսին։ Մի քանի մարդ կասկածվել է դրանում ներգրավված լինելու մեջ, և 2011 թվականին Անգոլայի ֆինանսների նախարարության և Լուանդայում ԱԱԲ-ի մի քանի աշխատակիցներ դատապարտվել են ութ տարվա ազատազրկման։ Պորտուգալիայում և Անգոլայում դեռ շարունակվում են հետաքննությունները[5][6]։

2018 թվականին հայտարարվեց էլ ավելի մեծ խարդախության դեպքի մասին, երբ նախկին նախագահ Ժոզե Ֆիլոմեն դոս Սանտոսի որդուն մեղադրանք առաջադրվեց Կենտրոնական բանկին պատկանող իր հաշվից 500 միլիոն ԱՄՆ դոլար Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին փոխանցելու համար։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են այդ գումարը, քանի որ դա կասկածելի գործարք էր, և այժմ գումարը կարող է վերադարձվել Կենտրոնական բանկին[7][8]։

Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գասպար Մարտինս, 1976-1977[9]
  • Ժոզե Կարլոս Վիկտոր դե Կարվալհո, 1978 թ. հունվար - 1982 թ. դեկտեմբեր[10]
  • Ավգուստո Տեյշեյրա դե Մատտոս, 1982 թ. դեկտեմբեր -1986 թ. դեկտեմբեր
  • Անտոնիո Իգնատիուս, 1986 թ. դեկտեմբեր - 1990 թ. մայիս[11]
  • Պեդրո Կունյա Նետո, 1990 թ. հունվար - 1990 թ. նոյեմբեր[11]
  • Ֆերնանդո Ալբերտո դա Գրասա Տեյշեյրա, 1990 թ. նոյեմբեր - 1991[12]
  • Սեբաստիան Բաստոս Լավրադոր, 1991 - 1993
  • Ջեներոսո Էրմնեգիլդո դե Ալմեյդա, 1993 - 1995[13]
  • Անտոնիո Գոմես Ֆուրտադո, 1995 - 1996
  • Սեբաստիան Բաստոս Լավրադոր, 1996 - 1999
  • Ագուինալդո Խայմե, 1999 - 2002[14]
  • Ամադեուս դե Ջեսուս Կաստելհանո Մաուրիսո, 2002 - 2009[14]
  • Աբրահաո Պիո դոս Սանտոս Գուրժեո, 2009 - 2010[15]
  • Ժոզե դե Լիմա Մասանո, 2010 - 2015[16]
  • Ժոզե Պեդրո դե Մորաիշ, 2015 - 2016[17]
  • Վալտեր Դուարտե Դա Սիլվա, 2016 - 2017[18]
  • Ժոզե դե Լիմա Մասանո, 2017 - 2023
  • Մանուել Անտոնիո Տիագո Դիաս 2023- մինչ այսօր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weidner, Jan (2017). «The Organisation and Structure of Central Banks» (PDF). Katalog der Deutschen Nationalbibliothek.
  2. «AFI members». AFI Global. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  3. Mambu ma Khenzu, E. 2006. A Modern History of Monetary and Financial Systems of Congo, 1885-1995. (Lewiston, New York: Edwin Mellen), p. 132.
  4. Member list retrieved 21 February 2012
  5. Mendes, Candido (2011 թ․ օգոստոսի 2). «Angola Sentences Former Central Bank Officials to Jail for Fraud, RNA Says». Bloomberg. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Milhões do Banco de Angola deram a volta ao mundo ("Millions of the Central Bank of Angola on the way round the world") Diário de Notícias, 3 February 2012, page 19 (Portuguese)
  7. «Angolan ex-leader's son accused of fraud». BBC News. 2018 թ․ մարտի 26.
  8. «Angola charges son of ex-president dos Santos with fraud». CNBC. 2018 թ․ մարտի 27.
  9. «The Angolan Mission Observer». The Mission. 1996 թ․ մայիսի 2 – via Google Books.
  10. «Legislação». www.lexlink.eu.
  11. 11,0 11,1 Central Banking Directory. Central Banking Publications. 1993 թ․ ապրիլի 18. ISBN 9780951790311 – via Google Books.
  12. «Legislação». www.lexlink.eu.
  13. «Legislação». www.lexlink.eu.
  14. 14,0 14,1 «Angola Press - ANGOP». m.portalangop.co.ao.
  15. «Legislação». www.lexlink.eu.
  16. https://www.bna.ao/Conteudos/Artigos/detalhe_artigo.aspx?idc=170&idsc=178&idl=1
  17. «Legislação». www.lexlink.eu.
  18. «Legislação». www.lexlink.eu.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]