Անգղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անղգներ
Անգղներ
Սպիտակագլուխ անգղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Անգղներ
Լատիներեն անվանում
Aegypiinae
Արեալը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Neophron percnopterus - 01.jpg
Թռչելիս
Անդյան պասկուճ
Սև անգղ
Գիշանգղ. հասունը և երիտասարդ

Անգդեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ։ Կենդանի զանգվածը 2-12 կգ է։ Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են։ Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ։ Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական։

Տարածվածություն[խմբագրել]

Հայտնի է իսկական անգղերի 14 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում։ Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում։ Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա։ Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան։

Սննդառություն[խմբագրել]

Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով։ Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։ Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերը որպես եգիպտական հիերոգլիֆ[խմբագրել]

G1
m

Եգիպտական ձեռագրերում սպիտակագլուխ անգղի պատկերը գործածվել է որպես կոկորդային [ահ] հնչյուն նշանակող հիերոգլիֆ։

Աղբյուր[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png