Անատոլի Վալկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Վալկով
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 15, 1927(1927-12-15)
Վախճանի օր մարտի 21, 2003(2003-03-21) (75 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Անատոլի Վալկով (ռուս.՝ Анатолий Иванович Вальков, դեկտեմբերի 15, 1927(1927-12-15) - մարտի 21, 2003(2003-03-21), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Վալկովը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 15-ին։ 1959 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարութայն բարձրագույն դիվանագիտական դպրոցը։

  • 1951 թվականից մինչև 1953 թվականը Գերմանիայում եղել է Խորհրդային կենտրոնական հանձնաժողովի աշխատակից։
  • 1953 թվականից մինչև 1957 թվականը Գերմանիայում, իսկ հետո՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ բարձրագույն կոմիսարի, իսկ հետո՝ ԽՍՀՄ դեսպանության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1957 թվականից մինչև 1959 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցի լսորդ։
  • 1959 թվականից մինչև 1961 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1961 թվականից մինչև 1965 թվականը Հնդկաստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, առաջին քարտուղար։
  • 1965 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակիցL
  • 1969 թվականից մինչև 1971 թվականը Պակիստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1971 թվականից մինչև 1979 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1979 թվականից մինչև 1987 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժանմունքի վարիչ։
  • 1987 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 1991 թվականի մարտի 21-ը Թայլանդում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

1987 թվականին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։

Անատոլի Վալկովը մահացել է 2003 թվականի մարտի 21-ին 75 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента СССР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дипломатический словарь / под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского։ в 3-х томах. — М.։ Наука, 1985—1986. — Т. 1. — С. 168.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]