Անատոլի Ալեքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ալեքսին
Анатолий Алексин
Ծնվել էօգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էմայիսի 1, 2017(2017-05-01)[1][3] (92 տարեկան)
Վախճանի վայրԼյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, մանկագիր, բանաստեղծ, դրամատուրգ և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
ԿրթությունՄոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Ժանրերվիպակ
Գրական շարժումներսոցռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Անատոլի Ալեքսին Վիքիդարանում

Անատոլի Ալեքսին (ռուս.՝ Анатолий Георгиевич Алексин, իսկական ազգանունը՝ Գոբերման, օգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 1, 2017(2017-05-01)[1][3], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), ռուս արձակագիր, դրամատուրգ, հեղինակ է մանուկների և պատանիների համար գրքերի։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978)։

1993 թվականից բնակվել է Իսրայելում, կյանքի վերջին տարիները` Լյուքսեմբուրգում։ Ն. Կրուպսկայայի անվան ՌԽԴՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974 թվական), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978 թվական), ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1982 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Գոբերմանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 3-ին, Մոսկվայում։ Նրա հայրը` քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեին կից կարմի պրոֆեսուրայի Տնտեսագիտական ինստիտուտի շրջանավարտ և դասախոս Գեորգի Գոբերմանը (1893-1980) բռնաճնշվել է 1937 թվականին և դատապարտվել է մահվան (ազատ է արձակվել 1939 թվականին, գործի քննությունից հետո)[4]։ Մայրը՝ Մարիա Գոբերմանը (1904-1978) եղել է դերասանուհի, ամուսնու ձերբակալությունից հետո նա ազատվել է աշխատանքից։

Սկսել է տպագրվել դեռևս դպրոցական տարիներից «Պիոներ» ամսագրում և «Պիոներսկայա պրավդա» թերթում։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Ուրալ։

1947 թվականին մասնակցել է Համամիութենական երիտասարդ գրողների I խորհրդաժողովին։

1950 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը։

1950 թվականին Կոնստանտին Պաուստովսկու օգնությամբ ու խորհրդով լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Երեսունմեկ օր (պիոներ Սաշա Վասիլկովի օրագիրը)» վիպակը։ Այդ ժամանակ ավարտում է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը[5]։

1958 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

1970-1989 թվականներին եղել է ՌԽԴՍՀ գրողների միության քարտուղար։

Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական բաժնում դասախոսել է մանկապատանեկան գրականության վերաբերյալ[6]։

Եղել է «Երիտասարդություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

1993 թվականին հայրենադարձվել է Իսրայել։

2011 թվականից բնակվել է Լյուքսեմբուրգում, որտեղ Տատյանան և Անատոլի Ալեքսինը վերամիավորվվել են իրենց դստեր` Ալյոնա Զանդերի հետ[7]։

Մահացել է 2017 թվականի մայիսի 1-ին, Լյուքսեմբուրգում, իր կյանքի 93-րդ տարում[8]։ Թաղված է Մոսկվայում, Կունցևսկոյե գերեզմանատանը, իր ծնողների մոտ[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Գեորգի Գոբերմանը (1893-1980), ծնվել է Մինսկում, եղել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեին կից Կարմիր Պրոֆեսուրայի Տնտեսագիտության ինստիտուտի շրջանավարտ և դասախոս[4], բռնաճնշվել է 1937 թվականի նոյեմբերի 6-ին, դատապարտվել է գնդակահարության, մեկուկես տարի անցկացրել է մահապարտների խցում։ Գործի քննության արդյունքում ազատվելուց հետո (1939 թվական) եղել է Տոմսկի «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է որպես հրանետային գումարտակի հրամանտար։ Տնտեսագիտության վերաբերյալ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։
  • Առաջին կինը՝ Սերաֆիմա Գորոդնիկովան, բանասեր էր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ և դասախոս, «Ուրդու լեզվի դասագրքի» (1969 թվական) և «Հինդի-ռուսերեն զրուցարանի» (1977 թվական) համահեղինակ։ L. Բ. Կիբիրկշտիս-ի հետ)։ Նրա քույրը` Թամարա Գորոդնիկովան, նույնպես արևելագետ էր։
  • Երկրորդ կինը՝ Տատյանա Ալեքսինան, գրող Գ. Ելչանինովի թոռնուհին է, «Մի՞թե դա եղել է» հուշերի հեղինակը։
    • Որդեգիր դուստրը՝ Ալյոնա Զանդերը, լրագրող է և արվեստաբան, ռեժիսոր Կարեն Շահնազարովի երկրորդ կինը։ Շահնազարովից հեռանալուց և 1989 թվականին Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո ամերիկացի հեռուստահաղորդավար է, Շահնազարովի «Ամերիկյան դուստր» ֆիլմի հերոսուհու նախատիպը, հոլիվուդյան պրոդյուսեր Մարկ Զանդերի կինը։ Ռուս-լյուքսեմբուրգյան «Ալյանս» ամսագրի խմբագիրն է։

Անատոլի Ալեքսինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոսում է յոթերորդ հարկը; Սաշան ու շունը (վիպակներ), Ե., Հայպետհրատ, 1961, 155 էջ։ Ռուս. թարգմ.՝ Ս. Այունց։
  • Հավերժական արձակուրդի երկրում; Սևա Կոտոլովի անսովոր արկածները (վիպակներ), Ե., Հայաստան, 1970, 363 էջ։ Ռուս. թարգմ.՝ Գ. Ֆերեշեթյան։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 55—56. — ISBN 5-94848-245-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 Анатолию Алексину 90 лет. // «Московский Комсомолец» 1 августа 2014
  5. Анатолий Георгиевич Алексин
  6. Режиссёрское отделение // Высшие курсы сценаристов и режиссёров
  7. «OZON.ru». Анатолий Георгиевич Алексин. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  8. «Скончался классик советской детской литературы Анатолий Алексин». Московский комсомолец. 2017 թ․ մայիսի 1. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  9. Надгробный памятник
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Ալեքսին» հոդվածին։