Անատոլիոս Բերյուտացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլիոս Բերյուտացի
Ծնվել էI հազարամյակ կամ անհայտ
Բեյրութ
Մահացել է360 կամ անհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և մատենագիր
Պաշտոն(ներ)ռոմանական կառավարիչ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Երեխա(ներ)Gemellus?

Անատոլիոս Բերյուտացի Վինդանիոնիոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), IV դարի հույն մատենագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բերյուտոս (այժմ՝ Բեյրութ) քաղաքում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մատենագրության մեջ Անատոլիոս Բէրյուտայի անունով հայտնի է «Գիրք վաստակոց» խորագրով երկրագործական աշխատությունը՝ բաղկացած 332 գլուխներից (ըստ նախադրության պետք է բաժանված լիներ 14 գրքերի)։ Երկի հունարեն բնագիրը «Գիրք մշակականաց» անունով՝ 12 գրքերով դեռևս IX դարի ծանոթ էր Բյուզանդիայի նշանավոր եկեղեցական, քաղաքական և մշակութային գործիչ Փոտին (մոտ 820-891

Կա հունարեն ևս մի բնագիր՝ «Գեոպոնիկա», 20 գրքերից բաղկացած, որը Փոտին ծանոթ բնագրի և հայերեն թարգմանության հետ համեմատած վերախմբագրված է և ունի զգալի հավելումներ։ Այս աշխատությունը մի հեղինակի գործ չէ, այլ ժամանակի ընթացքում խմբագրվել ու լրացվել է տարբեր անձանց կողմից, որոնցից է նաև Անատոլիոս Բէրյուտայի՝ ըստ հայերեն թարգմանության Պոնիոս (ճիշտը՝ Իոնիոս) Անադալիոսը։ «Գիրք վսւստակոց»–ի հայերեն թարգմանության ժամանակն ու թարգմանիչը հայտնի չեն, այն թարգմանվել է արաբերենից հավանաբար XI–XIV դարերում, Կիլիկիայում։ Հայերեն բնագիրը արժեքավոր է երկրագործության հետ կապված տերմինների ճոխ պաշարով։ Մեզ է հասել նաև «Գիրք վաստակոց»-ի ասորերեն հին թարգմանությունը (հրատտարակություն Լայպցիգ, 1860

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիրք վաստակոց», εωлονιχά։ Թարգմանութիւն նախնեաց յարաբացի լեզուէ», Վնտ., 1877
  • Геопоники. Византийская сельскохозайственная энциклопедия X века, М.-Л., 1960
  • Geoponica, sive Cassiani Bassi scholastici de re rustica eclogae recensuit Henr. Beckh, Lipsiae, 1895

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1. Ե., 1959, Էջ 832–45
  • Duval R., La Lite՚rature Syriacue, P., 1907
  • Sabath P., L՚Ouvrage géoponique d՚Anatolios de Berytos (Ive siécle). Manuscrit arabe, «Bulletin de l՚Isntitut d՚Egypte», v. 14, p. 47-54.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373