Անապատի սպիտակ արևը
| Անապատի սպիտակ արևը Белое солнце пустыни |
|
![]() |
|
| Ժանր | արկածային |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1970 |
| Պրեմիերա | մարտի 30, 1970 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Վլադիմիր Մոտիլ |
| Սցենարիստ(ներ) | Վալենտին Եժով Ռուստամ Իբրահիմբեկով |
| Դերակատարներ | Անատոլի Կուզնեցով Կախի Կավսաձե |
| Օպերատոր | Էդուարդ Ռոզովսկի |
| Երաժշտություն | Իսահակ Շվարց |
| Մոնտաժ | Վալենտինա Նեստերովա |
| Ընկերություն | «Լենֆիլմ», «Մոսֆիլմ» |
| Տևողություն | 83 րոպե |
| Բյուջե | 650,000 ռուբլի |
| IMDb | ID 0066565 |
«Անապատի սպիտակ արևը» - 1970 թվականին նկարահանված խորհրդային ֆիլմ:
Ֆիլմը թերևս կարելի է համարել խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը, հերոսների կերպարները, նրանց արդեն գրեթե թևավոր դարձած խոսքերը, արկածային սյուժեն անսպասելի լուծումներով, և մանավանդ ֆիլմում հնչող հայտնի «Ваше благородие, госпожа удача» երգը, այս ֆիլմը դարձրել են շատ սիրված կինոդիտողների շրջանում:
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1920 ական թթ. Կասպից ծովի արևելյան ափին տեղակայված անապատային փոքրիկ քաղաքում:
Գլխավոր հերոս կարմիրբանակային Ֆյոդոր Սուխովը վերադառնում է տուն: Ճանապարհին նա տեսնում է անապատի ավազների մեջ մարմինը ամբողջապես ավազի մեջ թաղված (միայն գլուխը ավազներից դուրս) մի տեղացու` Սաիդի: Սաիդը պատմում է որ իր նպատակը տեղի ավազակներից մեկին` Ջավդետին գտնելն ու սպանելն `. վերջինս սպանել էր իր հորը, իսկ իրեն թաղել ավազների մեջ` տանջամահ անելու նպատակով:
Ճանապարհին Սուխովը հանդիպում է կարմիր բանակային հրամանատար Ռախիմովին, ով հետապնդում էր հայտնի ավազակ Աբդուլային ու նրա ավազակախմբին` նրանց ձերբակալելու նպատակով: Աբդուլան փախել էր տեղի բանտերից մեկից այնտեղ թողնելով իր 9 կանանց: Տեղյակ լինելով նրանց սովորություններին Ռախիմովը գիտեր, որ եթե Աբդուլան չի կարողացել իր հետ տանել իր կանանց, ապա նա պետք է սպաներ բոլորին: Դրա հետ կապված Ռախիմովը համոզում է Սուխովին պահպանել կանանց Աբդուլայից ու, չստանալով Սուխովի համաձայնությունը, պարզապես հեռանում է` որոնելու Աբդուլային` հանձնելով կանանց Սուխովի հսկողությանը և որպես օգնական թողնելով երիտասարդ Պետրուխային:
Իմանալով Աբդուլայի մտադրությունների մասին` Սուխովը օգնության համար դիմում է տեղի ցարական մաքսատան պետ` նախկին զինվորական Պավել Վերեշչագինին` զինամթերք ստանալու նպատակով, բայց մերժում է ստանում: Օգնական ունենալով միայն Սաիդին` նա գտնում է մի հին գնդացիր և որոշում դիմակայել Աբդուլային ...
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Անատոլի Կուզնեցով | Ֆյոդոր Սուխով |
| Սպարտակ Միշուլին | Սաիդ |
| Կախի Կավսաձե | Աբդուլա |
| Նիկոլայ Գոդովիկով | Պետրուխա |
| Պավել Լուսպակաև | Պավել Վերեշչագին |
| Ռաիսա Կուրկինա | Նաստասյա Վերեշչագինի կին |
| Գալինա Լուչայ | Կատերիան Մատվեևա Սուխովի կին |
| Նիկոլայ Գոդովիկով | Պետրուխա |
| Մուսա Դուդաև | Ռախիմով |
| Նիկոլայ Բադև | Լեբեդև |
| Վլադիմիր Կադոչնիկով | սպա Սեմյոն |
| Տատյանա Ֆեդոտովա | Գյուլչիթայ Աբդուլայի ամենափոքր կինը |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Անապատի սպիտակ արևը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- Անապատի սպիտակ արևը(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Անապատի սպիտակ արևը»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- Անապատի սպիտակ արևը YouTube-ում, «Մոսֆիլմի» պաշտոնականալիք
