Բուլատ Օկուջավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուլատ Օկուջավա (մայիս 9, 1924, Մոսկվա, ԽՍՀՄ - հունիս 12, 1997, Կլամառ, Ֆրանսիա), սովետական ​​բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է սովետական շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից։ Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել]

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Մայրը Վահան Տերյանի ազգականն էր։ Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում։ Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.։ Բուլատին պահել է մորական տատը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թ.։ 1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում։ 1954 թ. համագործակցում է Կալուգայի "Մոլոդոյ լենինեց" թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ "Лирика" վերնագրով։ Վերադառնալով Մոսկվա, աշխատել է "Մոլոդյա Գվարդիյա" հրատարակչությունում որպես խմբագիր, ապա՝ "Լիտերատուրնայա գազետա" թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1961 թվականից չի աշխատել՝ իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը։ Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է։ Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում։ Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։ Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը՝ 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը՝ 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում։ Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]