Անապատային արևայրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռապատկերներ անապատային արևայրուքի մակերեսին (Նևադա)

Անապատային արևայրուկ, պաշտպանական կեղև, ապարների մուգ դարչնագույն կամ սև, բարակ (0,5-5 մմ) թաղանթ։

Առաջանում է արևի երկարատև ազդեցությամբ, մազանոթներով ապարից մակերևույթ դուրս եկած մանգանի և երկաթի օքսիդային միացությունների կուտակումից։

Տարածված է անապատային շրջաններում և բարձր լեռներում (Հայաստանում՝ Արագածի լեռնազանգվածում, Վարդենիսի, Գեղամա լեռնաշղթաներում և այլն)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային արևայրուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 367