Այդովշչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Այդովշչինա
սլովեն.՝ Ajdovščina
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես245,2 կմ²
ԲԾՄ106[1] մ
Բնակչություն18 095[2] մարդ (2002)
Խտություն73,8 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ5270
Ավտոմոբիլային կոդGO
Պաշտոնական կայքajdovscina.si
Այդովշչինա (Սլովենիա)##
Այդովշչինա (Սլովենիա)

Այդովշչինա (սլովեն.՝ Ajdovščina, իտալ.՝ Aidussina, գերմ.՝ Haidenschaft), քաղաք և համայնք Սլովենիայի կենտրոնական մասում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Լյուբլյանայից դեպի հարավ-արևմուտք, Իտալիայի սահմանից ոչ հեռու, Վիպավսկի հովտում, Ադրիատիկ ծովից մոտ 25 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին ճշգրիտ հիշատակումը վերաբերվում է մ.թ.ա. 200 թվականին։ Այդովշչինան հայտնի էր որպես փոքր պահակակետ, որը օգտագործում էին հռոմեացիները և կոչում Mansio Fluvio Frigido: Ավելի ուշ քաղաքը հիշատակվել է որպես Castra կամ Castrum ad Fluvio Frigido: Այդովշչինան ունեցել է կարևոր ռազմավարական դիրք Վիպավսկի հովտի մի քանի մարտերի ժամանակ, որոնցից է 394 թվականին Ֆրիգիդ գետի վրա տեղի ունեցած մարտը։ Բացի այդ, քաղաքը գտնվում է պատմական Կրայնա և Գորիշկա պատմական շրջանների սահմանին։ 1918-1945 թվականներին գտնվել է Իտալիայի ղեկավարության ներքո, բացառությամբ 1924-1927 թվականների։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը կազմում է 18095 մարդ, իսկ քաղաքի բնակչությունը՝ 6373 մարդ։ Ըստ 2002 թվականի մարդահամարի արդյունքների համայնքի բնակչության 92,6 %-ը իրենց առաջին լեզուն համարում են սլովեներենը, մոտ 1,8 %-ը՝ բոսնիերենը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քաղաքը տարածաշրջանի համար կարևոր արդյունաբերական կենտրոն է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ տեքստիլ արտադրությունը, սննդի, կահույքի և շինանյութերի արդյունաբերությունը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական սպորտային ակումբը կրում է «Պրիմորիե» անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene and English). Statistical Office of the Republic of Slovenia. 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Statistical Office of the Republic of Slovenia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդովշչինա» հոդվածին։