Ամրիթ Կաուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրիթ Կաուր
Amrit Kaur
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակտիվիստ և ազատության մարտիկ
Ծննդյան օր փետրվարի 2, 1889(1889-02-02)[1][2]
Ծննդավայր Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 6, 1964(1964-02-06)[2] (75 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Հայր Prince Harnam Singh of Kapurthala?
 
Պարգևներ
Dame of the Order of Saint John

Ռայկումարի Բիբիջի Ամրիթ Կաուր Ահլուվալիա (հինդի राजकुमारी अमृत कौर անգլ.՝ Amrit Kaur, փետրվարի 2, 1889(1889-02-02)[1][2], Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 6, 1964(1964-02-06)[2], Նյու Դելի, Հնդկաստան), Հնդկաստանի անկախության պայքարի ակտիվ մասնակից, հասարակական, քաղաքական, պետական գործիչ։ Հնդկաստանի առողջապահության առաջին նախարարը (1947—1957), Հնդկաստանի Սպորտի նախարար, ապա Կապի նախարար (1951—1952).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կապուրտհալիի ռաջա Հարնամ Սինգհի ընտանիքում։ Ջասսա Սինգհ Ահլուվալիա տոհմի ներկայացուցիչն է։ Հայրը հեռացել է Կապուրտհալիից գահը ժառանգելու հետ կապված խնդիրների պատճառով, ապա տնօրինել է կալվածքներ Աուդ նահանգում։ Այստեղ էլ Բենգալիայից միսիոներ Գոլակնաթհ Չատերջիի հորդորով ընդունել է քրիստոնեություն։ Ավելի ուշ Սինգհը ամուսնացել է Չատերջիի դստեր՝ Պրիսցիլլայի հետ։ Ամրիթ Կաուրը նրանց տասը զավակներից ամենափոքրն էր և միակ դուստրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Անգլիայում՝ Դորսեթի Շերնբուրյան իգական դպրոցում, ապա ուսանել Օքսֆորդի համալսարանում և 1918 թվականին վերադարձել հայրենիք։

Ազգային-ազատագրական պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուրը եղել է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Նրա հայրը սերտ կապեր է ունեցել Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդների հետ։ Աղջիկը 1919 թվականին Մումբայում ծանոթացել է Մահաթմա Գանդիի հետ և տարվել նրա գաղափարներով։ 16 տարի շարունակ նա եղել է Գանդիի քարտուղարուհին ու խորհրդականը՝ մասնավորապես կանանց հավասարության և ընտրական իրավունքի հարցերի մասով։ Հետագայում նրանց նամակագրությունը լույս է տեսել առանձին ժողովածուի տեսքով՝ «Ռայկումարի Ամրիթ Կաուրի նամակները» վերնագրով։ Կաուրը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկաստանյան կանանց կոմիտեի հիմնադիրը։ Ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության պատճառով բազմիցս ձերբակալվել է և ազատազրկվել։ Որպես Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ՝ 1937 թվականին նա բարի կամքի դեսպանի գործառույթով մեկնել է Բաննու, բրիտանական ղեկավարությունը նրան մեղադրել է խժդժություններ հրահրելու մեջ և բանտարկել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին հանդես է եկել որպես Համահնդկական կանանց համաժողովի համահիմնադիր[3], իսկ 1930 թվականին դարձել համաժողովի քարտուղար, ապա 1933-ին՝ նախագահ։ Նա դեմ է արտահայտվել մանկական ամուսնություններին, պայքարել է Հնդկաստանում դեվադասի[4] ավանդույթի դեմ[5], ինչպես նաև բարձրացրել է համընդհանուր ընտրական իրավունքի անհարաժեշտության հարցը։

1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո ընտրվել է պատգամավոր Հիմնադիր ժողովում, որտեղ էլ ընդունվել է Հնդկաստանի սահմանադրությունը[6]։ Առաջին կինն է, ով Հնդկաստանում նախարարություն է ղեկավարել։ 1947-1957 թվականներին եղել է առողջապահության նախարար՝ Ջավահարլալ Ներուի իշխանության շրջանում։ Կատարել է մի շարք առողջապահական բարեփոխումներ, ղեկավարել է Հնդկաստանում մալարիայի և թոքախտի վերացման դեմ առողջապահական շարժումը, ինչպես նաև ԲՑԺ պատվաստման խոշորագույն ծրագրերից մեկը աշխարհում։ Կաուրը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի անդամ։ Կաուրը մեծ ներդրում է ունեցել Նյու Դելիի Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի (AIIMS) հիմնադրման գործում[7], դարձել է նրա առաջին նախագահը։

Կաուրը պայքարել է կանանց իրավունքի համար, ինչպես նաև ստեղծել է երեխաների պաշտպանության Հնդկական խորհուրդը[8]։

14 տարի եղել է Հնդկաստանում Կարմիր խաչի ընկերության քարտուղար։

Սպորտի նախարարի պաշտոնում հիմնադրել է Հնդկաստանի ազգային սպորտային ակումբը։

1951-1952 թվականներին եղել է Հնդկաստանի կապի նախարար։ 1957 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Ռաջյա Սաբհի անդամ, Հնդկաստանի պառլամենտի Վերին պալատի անդամ։

1958-1963 թվականներին եղել է Համահնդկական ավտոմոբիլային կոնգրեսի նախագահ Դելիում։ Մինչև կյանքի վերջը գլխավորել է Բժշկական գիտությունների Համահնդկական ինստիտուտը, Հնդկաստանի թոքախտաբանության ընկերակցությունը, Սբ․ Հովհաննեսի անվան շտապ բուժօգնության կորպուսը։

1947 թվականին Time ամսագիրը Կաուրին ճանաչել է որպես տարվա կին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. Rajkumari Amrit Kaur, the princess who was Gandhi’s secretary & India’s first health minister
  4. Դեվադասի ավանդույթի մասին https://ru.wikipedia.org/wiki/էջում(չաշխատող հղում)
  5. https://indianexpress.com/article/gender/amrit-kaur-the-princess-turned-gandhian-who-fought-nehru-on-womens-political-participation-5037044/
  6. https://www.constitutionofindia.net/
  7. Rajkumari Amrit Kaur: The princess who built AIIMS|The Indian Express. Retrieved 30 August 2020.
  8. Կաուրի մասին https://www.iccw.co.in/dared_dream.html Արխիվացված 2021-11-07 Wayback Machine կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Indra Gupta. India’s 50 Most Illustrious Women (англ.). — ISBN 81-88086-19-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]