Ամեն ինչ լավ է (2011 ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչ լավ է
պորտ.՝ Alda e Maria
Երկիր Պորտուգալիա
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորՊոկաաս Պասկոալ
ԴերակատարներԿատարինա Ավելար և Սիոմարա Մորաիս
Տևողություն94 րոպե

Ամեն ինչ լավ է (պորտուգալերեն՝ Por aqui tudo bem, ֆրանսերեն՝ Tout Va Bien), ֆիլմ, որը նկարահանվել է 2011 թվականին անգոլացի կինոռեժիսոր Պոկաս Պասկոալի կողմից։ Ցուցադրվել է Մալթայի կինոփառատոնում[1] և Գերմանիայում տեղի ունեցող «Աֆրիկան կենդանի» փառատոնում 2014 թվականին[2]։ Ֆիլմի տևողությունը 94 րոպե է[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը երկու դեռահաս քույրերի մասին է՝ տասնվեցամյա Աիդայի ու տասնյոթամյա Մարիայի, որոնք 1980 թվականին Անգոլայից փախչում են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որպեսզի խուսափեն այդ ժամանակ ընթացող Անգոլայի քաղաքացիական պատերազմից[3]։

Նրանք հասնում են Լիսաբոն, բայց կյանքն այնտեղ դժվար էր աֆրիկուհիների համար։ Նրանցից երկար ժամանակ է պահանջվում նոր երկրին, դրա ավանդույթներին ու մշակույթին հարմարվելու համար, որից հետո մեկ այլ ողբերգություն ևս մեկ անգամ փոխում է նրանց կյանքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլլոն Բրանդու
  • Վերա Քրուզ
  • Շեյլա Լիմա
  • Սիոմարա Մորես

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է շատ միջազգային մրցանակների[4], այդ թվում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Por aqui tudo bem / All is well (2011), Pocas Pascoal - Malta Festival Poznań 2019». malta-festival.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «Festival programm» (PDF). www.africa-alive-festival.de. 2014. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 «Films from Africa: Film-Details». www.filme-aus-afrika.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «POR AQUÍ TUDO BEM – Festival de Cine Africano». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.