Ամարի Սթադոմայեր
| Ամարի Սթադոմայեր | |
| Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական |
|---|---|
| Ի ծնե տրված անունը | Ամարի Կարսարես Սթադոմայեր |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1982 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 211 սմ |
| Քաշ | 118 կգ |
| Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտ6.` 9-րդ |
| Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս |
| Կարիերայի պատմություն | |
Ամարի Կարսարես Սթադոմայեր (անգլ.` Amar'e Carsares Stoudemire, ծնվ.` հոկտեմբերի 16, 1982թ., Լեյք Ուելս, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում` որպես կենտրոնական և/կամ ծանր հարձակվող:
Սթադոմայերը հանդես է եկել վեց ավագ դպրոցներում, սակայն ի վերջո ավարտել է Օռլանդոյի Սայպրես Կրիկ ավագ դպրոցը: Դպրոցական տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների, ընդհուպ մինչև ճանաչվել է Ֆլորիդա նահանգի «Միստր բասկետբոլ»:
Դպրոցն ավարտելուց հետո Սթադոմայերը որոշում է բաց թողնել ուսանողական կարիերան և միանգամից մուտք է գործում 2002 թվականի NBA դրավթ` ընտրվելով 9-րդը առաջին ռաունդում` «Ֆինիքս Սանսի» կողմից: Սանսում Սթադոմայերն անցկացնում է 8 տարի, որից հետո նոր պայմանագիր կնքում է ասոցիացիայի ամենահին ակումբներից մեկի` «Նյու Յորք Նիքսի» հետ:
Սթադոմայերը վեց անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) , 2007-ին արժանացել է All-NBA առաջն թիմ ճանաչողական մրցանակին , իսկ 2003թ.-ին հաղթել է տարվա նորեկի մրցանակը` չնայած ծնկի խրոնիկ հիվանդություններից ոչ լիովին ապաքինված լինելուն:
Եղել Է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում հաղթել է բրոնզե մեդալ Աթենքի 2004թ.-ի օլիմպիական խաղերում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Հարցազրույց Ա. Սթադոմայերի հետ (տեսանյութ) @ fiba.com