Ամալյաս[2] (հուն․՝ Αμαλιάς[1]ή Αμαλιάδα), քաղաք Հունաստանում՝ Պելեպոնեսի հյուսիս-արևմուտքում։ «Կալիկրատիս» ծրագրով 2011 թվականիցԱրևմտյան Հունաստան պերեֆերիայի Էլիդա պերեֆերիական միավորի Իլիդա դեմոսի վարչական կենտրոնն է[3]։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 16,763 մարդ[1]։ Քաղաքը գտնվում է Էլիդա հարթավայրում, Հոնիական ծովափից 6 կմ հեռավորության վրա, Պիրգոսից 16 կմ հյուսիս-արևմուտք և Պատրասից 60 կմ հարավ։
Ժամանակակից քաղաքն ունի խիստ ուղղանկյան տեսք։ Փողոցների մեծամասնությունը տարածվում են արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ։ Քաղաքի արևմտյան եզրին տեղակայված է մարզադաշտ, որը օգտագործվում է հասարակական հավաքույթների համար։ Այն նաև տեղական ֆուտբոլային ակումբի բազան է։ Քաղաքով է անցնում նաև Պատրաս-Պիրգոս երկաթուղին։ Ամալյասից 6 կմ հարավ-արևմուտք գտնվում են երկու ավազային լողափերը՝ Կուրուտասը և Պալուկին։
Ամալյաս դեմոսի մեջ են մտնում 8 բնակավայրեր։ Ըստ 2011 թվականին բնակչության թիվը կազմում է 18303 մարդ[1]:. Տարածքը կազմում է 66,977 քառակուսի կիլոմետր[4].
Քաղաքի արևմտյան հատվածում կա փողոց, որը անվանվել է Հիրոսիմա՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների։