Աղի պես ճերմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղի պես ճերմակ
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուվրացերեն
անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՔեթի Մաճավարիանի
Սցենարի հեղինակՔեթի Մաճավարիանի
ՕպերատորԳեորգի Շվելիձե
ԵրաժշտությունԳիո Ցինցաձե
Հնչյունային ձևավորող` Պաատա Գոձիաշվիլի
Տևողություն80 րոպե
IMDbID 1833033

Աղի պես ճերմակ (վրաց.՝ მარილივით თეთრი), 2011 թվականին ռեժիսոր Քեթի Մաճավարիանիի կողմից նկարահանված ֆիլմ[1]։

2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխորհրդային Վրաստանը 21-րդ դարի սկզբին։ 35-ամյա Նանան միայնակ կին է, սեզոնային աշխատում է Սև ծովի ափի ամառային հանգստավայրում։ Նանան խնայում է փողը՝ հայրենի քաղաքում փոքր սրճարան գնելու երազանքով։ Նա պատահմամբ ծանոթանում է աբխազ փախստական պարեկ Նիկոյին։ Նիկոն խնամում է ծեր ծնողներին, ուրիշ փախստականների հետ ապրում է հյուրանոցում։ Նանայի ու Նիկոյի փակ աշխարհը տակնուվրա է անում անօթևան երեխա Սոփոն։ Վերջինս նրանց նոր՝ հույսի ուղի է մատնացույց անում, որով միայն Նանան է ունակ գնալ[3]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նինո Կորիձե
  • Ֆեա Ծիվաձե
  • Գագի Սվանիձե
  • Գեորգի Կիպշիձե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն դեբյուտ, լավագույն դերակատար, Քոթբուսի միջազգային կինոփառատոն, Գերմանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քեթի Մաճավարիանի(չաշխատող հղում)
  2. ««Աղի պես ճերմակ» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Ֆիլմեր առանց սահմանների»-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. მარილივით თეთრი(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]