Ակուստիկոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակուստիկոֆոբիա
Տեսակֆոբիա

Ակուստիկոֆոբիա (հին հունարեն՝ ἀκουστικός՝ «ձայնին վերաբերվող»[1] + ֆոբիա[2], կամ ֆոնոֆոբիա. հին հունարեն՝ φωνή ՝ ձայն և φόβος՝ ֆոբիա)՝ վախ բարձր ձայներից։ Այն կարող է լինել նաև վախ մարդկանց ձայներից, ներառյալ սեփական ձայնը[3]։

Որոշ մարդիկ կարող են վախ զգալ սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր ձայն արձակել՝ օրինակ, հրդեհային ազդանշանը։ CD սկավառակով երաժշտություն լսելը, որը կարող է սկսվել լռությամբ, այնուհետև անսպասելի դառնալ շատ բարձր, կարող են ծանր ընկալել ակուստիկոֆոբիայով տառապող մարդիկ։ Բարձր ձայների ազդեցության, բարձրաձայն խոսակցության արդյունքում կարող է առաջանալ ցնցումների նոպա։

Ակուստիկոֆոբիան կատաղության ախտանիշ է։

Կարդիոֆոնոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդիոֆոնոֆոբիան ֆոնոֆոբիայի տեսակ է։ Կարդիոֆոնոֆոբիայով տառապող մարդիկ անհանգիստ են զգում իրենց և/կամ այլ մարդկանց անոթազարկը և սրտխփոցը լսելիս։ Պատճառը հաճախ կարող է լինել վախը սրտամկանի ինֆարկտ ստանալուց, կամ սրտի կանգ զգալուց։ Սա կարող է երբեմն առաջացնել տագնապ և խուճապային նոպաներ, սակայն հաճախ անձը կարող է պարզապես նյարդայնանալ սրտխփոց լսելուց և փորձել խուսափել դրանից։ Վերջինս լուրջ խնդիր չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբիաների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. φωνή, Henry George Liddell, Robert Scott,A Greek-English Lexicon, on Perseus
  2. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  3. «dictionary.reference.com: Phonophobia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.