Ակադեմիկոս Գամալեայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձան
Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր, քանդակ և հուշարձան
ՃարտարապետYefim Vulykh?
Ստեղծում1956
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Ակադեմիկոս Նիկոլայ Գամալեայի հուշարձան (ռուս.՝ Памятник академику Николаю Гамалее), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է խորհրդային մանրէաբան Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեային (1859-1949)։ Հուշարձանը կանգնեցվել է Գերցենի անվան ինստիտուտի պոլիկլինիկայի[1][2] և Պիրոգովի անվան ինստիտուտի կենսաբանական մասնաշենքի բակում, որտեղ ակադեմիկոսը մինչև մահը ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը[3][4]։ Հասցեն` Պոգոդինսկայա փողոց, տուն 6։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1956 թվականի նոյեմբերի 10-ին[5][6]։

Հուշարձանն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար` 13381452)[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատկերում է գիտնականի բրոնզե կիսանդրին[8]։ Այն տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա, որի վրա ոսկեգույն տառերով փորագրված է հետևյալ մակագրությունը. «Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեա, 1859-1949»։ Կենսաբանը պատկերված է դիմադեմ, նրա հագին ամբողջ կոստյում է։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Սեմյոն Յակովլևիչ Կովները և Նատալյա Ալեքսեևնա Մաքսիմչենկոն[4] և ճարտարապետ Եֆիմ Վուլիխը[5][9][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային մանրէաբան, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Ֆեոդորովիչ Գամալեան 1898 թվականին հայտնաբերել է բակտերիաները քայքայող նյութերը՝ բակտերիալիզինները։ 1899 թվականին նա հիմնադրել է Օդեսայի մանրէաբանության ինստիտուտը։ 1930–1938 թվականներին նա եղել է Մոսկվայի մանրէաբանության և համաճարակագիտության ինստիտուտների գիտական ղեկավարը։ Գամալեայի անունով է կոչվում ԽՍՀՄ ԲԳԱ վիրուսոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա)։

Նիկոլայ Գամալեայի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1956 թվականի նոյեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев, 2010, էջ 440
  2. Вострышев, Шокорев, 2009, էջ 105
  3. «История. Кафедра микробиологии и вирусологии ПФ». ФГБОУ ВО РНИМУ им. Н.И. Пирогова Минздрава России. 2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  4. 4,0 4,1 Криворучко, Ястржембский, 1962, էջ 201
  5. 5,0 5,1 Кожевников, 1976, էջ 96
  6. 6,0 6,1 Трофимов, 1981, էջ 61
  7. «Бюст Н.Ф.Гамалея, 1956 г., ск-ры С.Я.Ковнер и Н.А.Максимченко, бронза, гранит».(չաշխատող հղում)
  8. Родионов, 1958, էջ 117
  9. Курлат, Соколовский, 1968, էջ 221

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 672