Ախուրյանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Ախուրյանի շրջանում (այժմ՝ Հայաստանի ՀանրապետությանՇիրակի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀՃամբարակի (Վահան), Վարդենիսի և Արցախի ՀանրապետությանԱսկերանի (Ջանհասան, Քարագլուխ), Մարտակերտի (Հակոբ Կամարի, Ներքին Հոռաթաղ, 3-րդ սովխոզ, Մատաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, զենք և զինամթերք է ձեռք բերել, տեղափոխել Արցախ։ Հրամանատար՝ Բ․ Բարսեղյան, շտաբի պետ՝ Ջ․ Սերոբյան։ Ջոկատից զոհվել է 8 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։