Ալիս Լիդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Լիդել
անգլ.՝ Alice Pleasance Liddell
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1852(1852-05-04)[1][2]
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 16, 1934(1934-11-16)[2] (82 տարեկան)
Մահվան վայրWesterham, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանChurch of St Michael and All Angels, Lyndhurst[3][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբնորդ և ֆոտոմոդել
Ծնողներհայր՝ Հենրի Լիդել[5], մայր՝ Lorina Reeve?[1][5]
ԵրեխաներCaryl Liddell Hargreaves?[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Alice Liddell Վիքիպահեստում

Ալիս Փլեզենս Լիդել (անգլ.՝ Alice Pleasance Liddell, մայիսի 4, 1852(1852-05-04)[1][2], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 16, 1934(1934-11-16)[2], Westerham, Սևենոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի Ալիս կերպարի նախատիպը (նաև «Ալիսը հայելու աշխարհում» գրքի հերոսուհու նախատիպերից մեկը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ALICE PLEASANCE LIDDELL» ակրոստիքոսը «Ալիսը հայելու աշխարհում» գրքից

A boat beneath a sunny sky,
Lingering onward dreamily
In an evening of July —

Children three that nestle near,
Eager eye and willing ear,
Pleased a simple tale to hear —

Long has paled that sunny sky:
Echoes fade and memories die.
Autumn frosts have slain July.

Still she haunts me, phantomwise,
Alice moving under skies
Never seen by waking eyes.

Children yet, the tale to hear,
Eager eye and willing ear,
Lovingly shall nestle near.

In a Wonderland they lie,
Dreaming as the days go by,
Dreaming as the summers die:

Ever drifting down the stream —
Lingering in the golden gleam —
Life, what is it but a dream?

Ալիս Լիդելը եղել է Հենրի Լիդելի (1811 թվականի փետրվարի 6 - 1898 թվականի հունվարի 18) և Լորինա Հաննա Լիդելի (ի ծնե՝ Ռիվ, 1826 թվականի մարտի 3-1910 թվականի հունիսի 25) չորս երեխաներից մեկը։ Հայրը լեզվաբան էր, Օքսֆորդ քոլեջներից մեկի դեկանը և հունարենի հայտնի «Լիդել-Սքոթ» բառարանի համահեղինակներից մեկը։ Ծնողները երկար են մտորել երեխայի անվան ընտրության շուրջ։ Տարբերակները երկուսն էին՝ Ալիս կամ Մարինա։ Ծնողներն առաջին տարբերակն առավել հարմար են համարել։

Ալիսն ունեցել է երկու ավագ եղբայր՝ Էդվարդ Հարրին (1847 թվականի սեպտեմբերի 6 - 1911 թվականի հունիսի 14) ու Ջեյմս Արթուր Չառլզը (1850 թվականի դեկտեմբերի 28 - 1853 թվականի նոյեմբերի 27, մահացել է քութեշից), և ավագ քույր՝ Լորինա Շառլոտան (1849 թվականի մայիսի 11 - 1930 թվականի հոկտեմբերի 29)։ Ալիսից հետո Հենրին և Լորինա Հաննան ունեցել են ևս վեց զավակ.

  • Էդիթ Մարիա (1854 - 1876 թվականի հունիսի 26),
  • Ռոդա Կարոլինա Էնն (1859 - 1949 թվականի մայիսի 19),
  • Ալբերտ Էդվարդ Արթուր (1863 - 1863 թվականի մայիսի 28),
  • Վայոլեթ Կոնստանցիա (1864 թվականի մարտի 10 - 1927 թվականի դեկտեմբերի 9),
  • Ֆրեդերիկ Ֆրենսիս (1865 թվականի հունիսի 7 - 1950 թվականի մարտի 19),
  • Լայոնել Չառլզ (1868 թվականի մայիսի 22 - 1942 թվականի մարտի 21)։

Ալիսը շատ մտերիմ է եղել Էդիթի և Ֆրեդերիկի հետ։ Ալիսի ծննդից հետո հայրը, որը մինչև այդ Ուեսթմինսթերի դպրոցի տնօրենն էր, նշանակվել է Կրայստ-չերչ քոլեջի դեկան, իսկ 1856 թվականին Լիդել ընտանիքը տեղափոխվել է Օքսֆորդ։ Շուտով Ալիսը հանդիպել է Չառլզ Լաթուիջ Դոջսոնին, որը հանդիպել է նրա ընտանիքին 1856 թվականի ապրիլի 25-ին լուսանկարելիս։ Նա հետագա տարիներին դարձել է ընտանիքի մոտ ընկերը։

Ալիսը մեծացել է հիմնականում Լորինայի և Էդիթի ընկերակցությամբ։ Տոներին ամբողջ ընտանիքով հանգստացել են հյուսիսային Ուելսի արևմտյան ափին գտնվող «Պենմորֆա» տանը (ներկայումս՝ «Գոգարթ-Էբբի հյուրանոց)։

Ալիսի հոր մոտ սովորել են բազմաթիվ նկարիչներ, նա արքայական ընտանիքի ընկերն էր։ Ալիսի պատանեկությունն ու երիտասարդությունը համընկել են պրեռաֆայելիտների ստեղծագործական վերելքի հետ։ Նա զբաղվել է նկարչությամբ, իսկ գեղանկարչության դասեր նրան տվել է Ջոն Ռասկինը՝ հայտնի նկարիչ և 19-րդ դարի ամենանշանակալի անգլիացի քննադատներից մեկը։ Ռասկինը նրա մեջ կարողություններ է նկատել, աղջիկն ստեղծել է նրա, ինչպես նաև անգլիացի մեծ գեղանկարիչ Ուիլյամ Թըրների մի շարք նկարների կրկնօրինակներ։ Ավելի ուշ Ալիսը կեցվածք է ընդունել ֆոտոնկարիչ և պրեռաֆայելիտների մտերիմ Ջուլիա Մարգարեթ Քեմերոնի համար, որի աշխատանքները վերագրվում են անգլիական լուսանկարչության ոսկե դարին[6]։

Որոշ տվյալների համաձայն՝ Դոջսոնը դիմել է Ալիսի ծնողներին՝ նրա ձեռքը խնդրելու թույլտվության համար, երբ աղջիկը կմեծանար։ Սակայն հստակ տեղեկություններ չկան այդ մասին։ Չի բացառվում, որ դա հետագայում ծագած «Լուիս Քերոլի և Ալիսի առասպելի» մասերից մեկն է եղել։

Հայտնի է նաև մեկ այլ «առասպել». երիտասարդ տարիներին Ալիսը քույրերի հետ մեկնել է Եվրոպա ճամփորդության և այդ ժամանակ հանդիպել է արքայազն Լեոպոլդին՝ Վիկտորյա թագուհու կրտսեր որդուն, երբ վերջինս ապրում էր Կրայստ-չերչում։ Համաձայն առասպելի՝ Լեոպոլդը սիրահարվել է Ալիսին, սակայն դրա ապացույցներ հայտնի չեն։ Այն, որ Լիդել քույրերը նրան հանդիպել են, փաստ է, սակայն Լեոպոլդի ժամանակակից կենսագիրները համարում են, որ մեծ է հավանականությունը, որ նա տարված լիներ Էդիթով (չնայած իր առաջին դստերը Լեոպոլդն անվանակոչել է Ալիս)։ Ամեն դեպքում Լեոպոլդը 1876 թվականի հունիսի 30-ին եղել է թաղման ժամանակ Էդիթի դագաղը տանողներից մեկը (նա մահացել է հունիսի 26-ին տարբեր վկայություններով՝ կարմրուկից կամ որովայնամզի բորբոքումից

1880 թվականի սեպտեմբերի 15-ին Վեստմինստերյան աբբայությունում Ալիսը պսակադրվել է կրիկետի խաղացող Ռեջինալդ Հարգրիվսի հետ (1852 թվականի հոկտեմբերի 13 - 1926 թվականի փետրվարի 13), որը եղել է դոկտոր Դոջսոնի աշակերտներից մեկը։ Նրանից ունեցել է երեք որդի՝ Ալան Նիվեթոն Հարգրիվսը (1881 թվականի հոկտեմբերի 25 - 1915 թվականի մայիսի 9), Լեոպոլդ Ռեջինալդ «Ռեքս» Հարգրիվսը (1883 թվականի հունվար - 1916 թվականի սեպտեմբերի 25) և Քերիլ Լիդել Հարգրիվսը (1887 թվական - 1955 թվականի նոյեմբերի 26, շշուկներ է եղել, որ նրան անվանակոչել են Քերոլի պատվին, սակայն Լիդելները հերքել են դա)։ Ալանը և Լեոպոլդը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի մարտերում։ Ալանը մահացել է մարտադաշտում և թաղվել Ֆլերբում, Ռեջինալդը մահացել է վնասվածքներից և թաղվել Ժիլմոնում։ Ամուսնացած ժամանակ Ալիսը եղել է սովորական տնային տնտեսուհի, դարձել է Էմերի Դոն գյուղի կանանց ինստիտուտի առաջին նախագահը։

Չառլզ Դոջսոնի հետ վերջին անգամ հանդիպել է 1891 թվականին, երբ քույրերի հետ այցելել է նրան Օքսֆորդում։

Մահից հետո Ալիսի մարմինը դիակիզվել է Գոլդերս Գրին դիակիզարանում, աճյունափոշին թաղվել է Հեմփշիրի Լինդհյորսթ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Alice Pleasance Liddell». National Portrait Gallery — Ալիս Լիդելի լուսանկարները Դիմանկարների ազգային պատկերասրահում, Լոնդոն. 2021. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  • ««Ալիսը Հրաշքների աշխարհում», գրքի ստեղծման պատմությունը». Selfire — блог с историями. 2008 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  • «Սալվադոր Դալիի նկարազարդումները «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի հիման վրա». Жизнь и творчество Сальвадора Дали. 2008 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  • Канунникова, Ольга (2002 թ․ հոկտեմբերի 25). «Որոշ ոստրեներ դժբախտ են մյուսներից, կամ Տրամաբանության փոքրիկ վարժություններ». Русский журнал. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Լիդել» հոդվածին։