Ալիակպեր Հասանզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիակպեր Հասանզադե
Ծնվել էնոյեմբերի 8, 1939(1939-11-08)
ԾննդավայրԲաքու, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 1, 2019(2019-07-01) (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ադրբեջան և  Ռուսաստան
Մասնագիտությունհնչյունային օպերատոր
Պարգևներ և
մրցանակներ

Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադե (ռուս.՝ Алиакпер Али-Гейдар оглы Гасан-Заде, նոյեմբերի 8, 1939(1939-11-08), Բաքու, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2019(2019-07-01), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ադրբեջանցի, ռուս և խորհրդային հնչյունային ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997 թվական)։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (2001 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադեն ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 8-ին, Բաքվում, դերասանների ընտանիքում։

1963 թվականին ավարտել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում։

1976 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային ռեժիսոր։ Նաև աշխատել է «Կիրգիզֆիլմ», «Լեննաուչֆիլմ», «Ուզբեկֆիլմ», «Տաջիկֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Ղազախֆիլմ», Սվերդլովյան կինոընկերությունում և այլ ստուդիաներում։

1979 թվականից դասավանդել է հնչունային ռեժիսուրա։

1992 թվականից Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության և կինոյի համալսարանի էկրանային արվեստների ֆակուլտետում ղեկավարել է արվեստանոց։

2007-2019 թվականներից աշխատել է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության և կինոյի համալսարանի ամբիոնում որպես հնչունային ռեժիսուրայի պրոֆեսոր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադեն մահացել է 2019 թվականի հուլիսի 1-ին, Սանկտ Պետերբուրգում։ Նա ավելի քան 5 տարի հիվանդ էր քաղցկեղով, սակայն ամեն կերպ աշխատում էր թաքցնելով իր հիվանդությունը հարազատներից և մերձավորներից։ Թաղումը կայացել էր Բաքվում, որին մասնակցել է գրեթե 200 մարդ։

Մրցանակներ և կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվական` Սպանվել է իրականացման ժամանակ...
  • 1978 թվական` Կուղխերի հետքը
  • 1979 թվական` Մրցավազք հետապնդումով
  • 1979 թվական` Կվերադառնանք աշնանը
  • 1979 թվական` Վաղ կռունկները
  • 1980 թվական` Բարեպաշտ Մարտան
  • 1981 թվական` Ահա ինչպիսի երաժշտություն
  • 1981 թվական` Դու ի՞նչ կընտրեիր
  • 1983 թվական` Պայծառ, վառվիր, վառվիր...
  • 1983 թվական` Անապաստանները
  • 1984 թվական` Սիրելի, թանկագին, միակը...
  • 1984 թվական` Օլգան և Կոնստանտինը
  • 1985 թվական` Է՜յ, ծովի վրա
  • 1986 թվական` Մեր հայրիկը մայոնեզ է
  • 1986 թվական` Էքսկուրսանտը
  • 1987 թվական` Կոտրողը
  • 1987 թվական` Պետրոգրադյան գավրոշները
  • 1988 թվական` Արտակարգ դրություն շրջանի մասշտաբով
  • 1989 թվական` Պրիշվինի թղթե աչքերը
  • 1990 թվական` Առանց ամսաթիվի հիշողությունը
  • 1991 թվական` Փշատենի` ջրի հաղթողը
  • 1991 թվական` Հայրենամերժը
  • 1992 թվական` Մենք գնում ենք Ամերիկա
  • 1992 թվական` Տրանգատան
  • 1993 թվական` Նիկոտին
  • 1994 թվական` Շների տարին
  • 1996 թվական` Ներիր ինձ
  • 1998 թվական` Ես քեզ առաջինն եմ տեսել
  • 1999 թվական` Բարաք
  • 2000 թվական` Միստերիաներ
  • 2001 թվական` Վայրին
  • 2005 թվական` Իտալացիները
  • 2005 թվական` Կարմիր երկինք։ Սև ձյուն
  • 1999-2006 թվականներ` Ազգային անվտանգության գործակալի շարքը
  • 2009 թվական` Ետնամուտքից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]