Ալեքսեյ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսեյ Թադևոսյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1929(1929-11-20)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՔաջարանց, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունդեղաբան

Ալեքսեյ Թևանի Թադևոսյան (նոյեմբերի 20, 1929(1929-11-20)[1], Քաջարանց, Հայաստան), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Թադևոսյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 20-ին, Օխչի գյուղում (այժմ՝ Քաջարան, Հայաստանի Սյունիքի մարզում1966 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնում։ 1983-1987 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկան, 1987-1991 թվականներին՝ սանիտարահիգիենային ֆակուլտետի դեկան, 1991-2005 թվականներին՝ ուսումնական մասի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի և սինթետիկ նյարդահակ դեղապատրաստուկների ազդեցության հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тадевосян А. Т., Механизмы противоязвенного действия медиаторных аминокислот и их эндогенных метаболитов, Ереван, 1989 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7123
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П., Армянские учёные-медики, Ереван, 1998.