Ալեքսանդր Տրոշիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տրոշիչև
Ծնվել էմարտի 25, 1908(1908-03-25)
Վախճանվել է1984
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տրոշիչև (ռուս.՝ Александр Александрович Трошичев, մարտի 25, 1908(1908-03-25) - 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ և գրաֆիկ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տրոշիչևը ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Վոլոգդայի նահանգի Վոսկրեսենսկի գյուղում։ Ապագա նկարչի մանկական տարիները անցել են պապիկի գյուղացիական ընտանիքում։ 1922 թվականին Ալեքսանդր Տրոշիչևը ընդունվել է Լենինգրադի Մ. Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանի առընթեր կերամիկական դպրոց։ Ավարտելուց հետո աշխատել է որպես ճենապակու նկարիչ։

1928 թվականին ընդունվել է Լենինգրադի ՎԽՈՒՏԵԻՆ-ի գեղարվեստի ֆակուլտետ։ Սովորել է Դմիտրի Կարդովսկու, Իսահակ Բրոդսկու մոտ։ 1936 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Բրոդսկու արվեստանոցում՝ նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Առավոտ» նկարը։

Ինստիտուտն ավարտելուց հետո դասավանդել է Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիային առընթեր գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 2-րդ հարվածային բանակի կազմում անցել է Նևայից մինչև Էլբա։ Կռվել է Լենինգրադի ճակատում, Արևելյան Պրուսիայում, Պոմերանիայում։ Ստացել է լեյտենանտի աստիճան, պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով։ Նկարել է «Բուդապեշտի համար մարտերում» (ռուս.՝ «В боях за Будапешт»), «Դանուբյան նավատորմը Վիեննայի ազատագրման ժամանակ» (ռուս.՝ «Дунайская флотилия при освобождении Вены») կտավները, ստեղծել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված գուաշով նկարների շարք։

Զորացրվելուց հետո դասավանդել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ մանկավարժական աշխատանքը համատեղելով ստեղծագործական և հասարակական գործունեության հետ։ Մասնակցել է ցուցահանդեսների 1936 թվականից, ստեղծել է ժանրային նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նրա հեղինակած հայտնի աշխատանքներից են՝ «Նավաստիները Բուդապեշտի համար մարտերում» (ռուս.՝ «Моряки в боях за Будапешт», 1951, նկարիչ Ա. Եֆիմովի հետ համատեղ, Կենտրոնական ռազմածովային թանգարան), «Լենինգրադ։ 7 նոյեմբերի»[1] (1956), «Նատյուրմորտ։ Աշուն»[2] (1958), «Տոնական օրը Նևայի ափին»[3] (ռուս.՝ «В праздничный день на Неве», 1960) և այլն։

Ալեքսանդր Տրոշիչևը մահացել է 1984 թվականին Լենինգրադում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.24.
  2. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.27.
  3. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.43.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.24.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.27.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.43.
  • Каталог выставки произведений ленинградских художников — земляков вологодчины. — Л: ЛОСХ РСФСР, 1969.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.447.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.55.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.15, 360, 383, 384, 386—388, 396, 398, 404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.43.