Ալեքսանդր Պուշկինի և Նատալյա Գոնչարովայի հուշարձան (Մոսկվա, Արբատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Պուշկինի և Նատալյա Գոնչարովայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետYevgeniy Rozanov?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԱրձանախումբ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Պուշկինի և Նատալյա Գոնչարովայի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину и Наталье Гончаровой), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին և նրա կնոջը` Նատալյա Գոնչարովային։ Տեղադրվել է 1999 թվականին Արբատում, այն տան դիմաց, որտեղ նրանք ապրել են (այժմ Պուշկինի պետական թանգարանի «Ա. Ս. Պուշկինի թանգարան-բնակարանը Արբատում» բաժինն է)։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Ալեքսանդր և Իգոր Բուրգանովները, ճարտարապետներ Եվգենի Ռոզանովը և Ե. Կ. Շումովը[1][2][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը ներկայացնում է զույգին պսակադրությունից հետո և նրանց պատկերում է ձեռք ձեռքի տված քայլելիս։ Բրոնզե երկու քանդակները պատրաստված են դիմանկարային մեծ նմանությամբ և տեղադրված են գրանիտե պատվանդանի, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Ալեքսանդր Պուշկին և Նատալյա Գոնչարովա»[4][5][6]։

Հուշարձանի Ալեքսանդր Պուշկինն ավելի կարճահասակ է, քան նրա կինը։ Եվ իրոք, Պուշկինը Գոնչարովայից 9 սանտիմետրով ցածր էր և 13 տարով մեծ։ Բացի այդ, նորապսակների դեմքերը լուրջ են, նրանց ձեռքերը ոչ թե ամուր սեղմված են, այլ թեթևակի հպվում են իրար։ Այս հատկանիշները, ընդհանուր առմամբ, ստիպում են հիշել և մտորել մեծ բանաստեղծի ճակատագրի մասին Նատալյա Գոնչարովայի հետ պսակադրությունից հետո, սիրելիի պատվի համար նրա մենամարտի և մահվան մասին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Департамент культурного наследия города Москвы (2016). «А. С Пушкин и Н. Н. Гончарова». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «Петербургские литераторы и музейщики просят спасти Царское Село от памятника Анненскому со «стрекозиными крыльями»». Сетевое издание Gazeta.Spb. 2016 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «В амурском краеведческом музее гостит бюст Александра Козлова». ИА «Амур.инфо». 2016 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. В. Н. Соломатина (2017). «История возникновения памятника А.С Пушкину и Наталье Гончаровой». ГБОУ города Москвы «Центр образования № 1858». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  5. «Истории памятников Пушкину». РИА Новости. 2010 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. ««Железные леди»: скульптуры и памятники женщинам в Москве». Аргументы и Факты. 2013 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Памятник Александру Пушкину и Наталье Гончаровой». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 Հունվար 31-ին.