Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ և Arts Square?
Շինության ձևՌԴ մշակութային հուշարձան N 7810527000[1]
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Pushkin Statue in Arts Square Վիքիպահեստում

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, քանդակագործ Միխայիլ Անիկուշինի և ճարտարապետ Վասիլի Պետրովի Ալեքսանդր Պուշկինին նվիրված հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Արվեստների հրապարակում՝ Ռուսական պետական թանգարանի առջև։ Տեղադրվել է 1957 թվականի հունիսի 19-ին։ Հուշարձանը բացվել է Լենինգրադի 250-ամյակի միջոցառումների շրջանակներում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ձուլվել է բրոնզից «Մոմումենտսկուլպտուր» գործարանում։ Հուշարձանի բարձրությունը 4 մետր է, պատվանդանի հետ միասին՝ 7 մետր 90 սմ։ Պատվանդանը կարմիր գրանիտից է, որի ճակատային մասում ոսկեզօծ տառերով փորագրված է. «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինին»։

Հուշարձանի հեղինակն է Միխայիլ Անիկուշինը, ճարտարապետը՝ Վասիլի Պետրովը։ 1958 թվականին հուշարձանն արժանացել է Լենինյան մրցանակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՌԴ մշակութային հուշարձան N 7810527000
  2. Из-за смерти И.В.Сталина в 1953 году, мероприятия по празднованию 250-летия Ленинграда были отложены и состоялись только в 1957 году

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иогансон Б. Слово к молодым // Художние. 1958, № 2. С.42-43.
  • Ленинград. Путеводитель / Составитель Серпокрыл С. М. — Л.։ Лениздат, 1973.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л։ Художник РСФСР, 1976. — с.124.
  • Н. А. Синдаловский Петербург։ От дома к дому… От легенды к легенде… Путеводитель. — СПб.։ Норинт, 2000.
  • Гдалин А. Д. Памятники А. С. Пушкину։ История. Описание. Библиография. Т.I. Россия. Ч.1. Санкт-Петербург, Ленинградская область. — Спб., Академический проект, 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]