Ալեքսանդր Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Շաքարյան
Ի ծնեԱլեքսանդր Նիկոլայի Շաքարյան
Ծնվել է1912, մարտի 25
ԾննդավայրԲաքու
Վախճանվել է1984, սեպտեմբերի 20
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Նիկոլայի Շաքարյան (մարտի 25, 1912(1912-03-25), Բաքու, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1984(1984-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-1934 թվականներին սովորել է Լենինգրադի համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1951-1964 թվականներին եղել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր նկարիչը։

Հեղինակ է թատերական ներկայացումների՝

օպերային ներկայացումների՝

բալետային ներկայացումների՝

Հեղինակ է «Քաոս» (1972), «Աքսորական № 011» (1978, երկուսն էլ՝ Հայֆիլմ) ֆիլմերի ձևավորումների[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղջկա դիմանկար» (1932)[2]
  • «Գյուղական տեսարան» (1934)[3]
  • «Հին Երևան» (1943)[4]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Աղջկա դիմանկար», Ալեքսանդր Շաքարյան
  3. «Գյուղական տեսարան», Ալեքսանդր Շաքարյան
  4. «Հին Երևան», Ալեքսանդր Շաքարյան