Ալեքսանդր Մոժայսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մոժայսկի
Можайский, Александр Фёдорович
Alexander Mozhayskiy.jpg
Փոխծովակալ
Ծնվել է Մարտի 9 (21), 1825
Ծննդավայր Կոտկա
Ֆինլանդիայի մեծ իշխանություն
Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 20 (ապրիլի 1), 1890
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ
Ազգություն ռուս
Պարգևներ և
մրցանակներ՝
Saint vladimir (bande).png RUS Order św. Stanisława (baretka).svg

Մոժայսկի Ալեքսանդր Ֆեոդորովիչ (ռուս.՝ Можайский, Александр Фёдорович, մարտի 9 (21), 1825, Կոտկա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն[1], Ռուսական կայսրություն - մարտի 20 (ապրիլի 1), 1890, Սանկտ Պետերբուրգ) ռուս հետազոտող և օդից ծանր թռչող ապարատների բնագավառի գյուտարար է։

Կենսագրություն[խմբագրել]

Մոժայսկին ծնվել է հայտնի Ռուս ծովակալ Ֆյոդոր Տիմոֆեեվիչ Մոժայսկու ընտանիքում: Գերազանց կերպով ավարտելով նախնական կրթությունը 1841 թվականին, մեկ տարի անց ստանում է նավատորմային առաջին կոչումն ու սկսում ծառայությունը Ռուսական նավատորմում: 7 տարի Բալթիկ և Սպիտակ ծովերում տարբեր նավերով նավարկելուց հետո 1849 թվականին ստանում է լեյտենանտի կոչում:

Ավարտել է ծովային կադետական դպրոցը (18411841-1862 թվականների և 1879-1882 թվականներին ծառայել է ՌԾՆ-ում։ 1882 թվականին պաշտոնաթող է եղել գեներալ մայորի կոչումով (1886 թվականից փոխծովակալ)։

1876 թվականին հաջողությամբ ցուցադրել է իր մոդելների թռիչքը։ 1881 թվականի նոյեմբերի 3-ին, Ռուսաստանում առաջինը, արտոնություն է ստացել իր հնարած «թռչող արկի» (ինքնաթիռի) համար։

Մինչև 1882 թվականին նա որոշ ընդհատումով ծառայել է Ռուսական նավատորմում` հասնելով գեներալ-մայորի կոչմանը, իսկ արդեն ծառայությունը լքելուց հետո այդ կոչումը փոխարինվեց «կոնտր-ադմիրալ»-ով: 1882 թվականին հիմնականում ավարտել է 20 և 10 ձիաուժ հզորության 2 շոգեմեքենայով ինքնաթիռի կառուցումը։ Մոժայսկիի թռչող ապարատը կառավարվող ինքնաթիռների ստեղծման առաջին փորձերից է։

Առաջին ռուսական օդանավի նախագծում[խմբագրել]

1882 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ փորձարկվեց նրա նախագծած թռչող սարքը, որը նա պատրաստել էր իր սեփական միջոցներով: Այդ փորձարկման ժամանակ ինքնաթիռն արագություն հավաքելով կտրվեց գետնից, սակայն այնուհետև արագությունը կորցնելով վայր ընկավ թևի վրա և վնասվեց: Սակայն արդեն 1876 թվկանից նա սկսել էր աշխատել իր վաղեմի երազանքի` «օդից ծանոր» (միջին խտությամբ օդից ավելի խիտ) թռչող սարքի նախագծման վրա: Ծառայության ընթացքում նա օգտագործում էր հայտնի գիտնականների հետ հանդիպելու բոլոր հնարավորություններն ու անընդհատ կատարելագործում իր նախագիծը: Մոժայսկին փորձեց այն վերանորոգել, սակայն արդեն միջոցները չբավարարեցին: Արդյունքում ինքնաթիռը երկար տարիներ մնաց բաց երկնքի տակ, իսկ այնուհետև «ապամոնտաժվեց»: Իր մահից հետո Մոժայսկու որդին փորձեց ինքնաթիռի մնացորդները վաճառել կառավարությանը, սակայն մերժում ստացավ:

Մրցանակներ[խմբագրել]

  • Ա. Ֆ. Մոժայսկին 1859 թվականին արժանացել է Սուբ Վլադիմիր 4-րդ աստիճանի շքանշան:
  • Սուբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png