Ալեքսանդր Իլչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Իլչենկո
ուկրաիներեն՝ Олекса́ндр Єлисе́йович І́льченко
Ծնվել էհունիսի 4, 1909(1909-06-04)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1994(1994-09-16) (85 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և հասարակական գործիչ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԺանրերՍցենար և արձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»

Ալեքսանդր Իլչենկո (ուկրաիներեն՝ Олександр Єлисейович Iльченко, հունիսի 4, 1909(1909-06-04), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 1994(1994-09-16), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, սցենարիստ, լրագրող, հասարակական գործիչ, բանահավաք։ Ուկրաինայի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իլչենկոն ծնվել է 1909 թվականին Խարկովում, երկաթուղայինի ընտանիքում։ Տասնչորս տարեկանից աշխատել է հրատարակչություններում և խմբագրություններում։ 1931 թվականին ավարտել է Խարկովի ազգային համալսարանը։ Մասնակցել է Հայրենական պատերազմին, եղել է «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակիցը, աշխատել է «Ուկրաինա» ամսագրում։

Պատերազմից հետո եղել է «Իտալիայի հետ բարեկամություն» միության փոխնախագահը, Ուկրաինայի գրողների միության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ։

Մահացել է 1994 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել սկսել է 1929 թվականից։ Հեղինակ է վեպերի, վիպակների, պատմվածքների ու ակնարկների։ Իլչենկոյի ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են։ Զբաղվել է բանահյուսության ուսումնասիրությամբ։

  • «Պետերբուրգյան աշուն», 1941
  • «Սրտի հուշ», 1942
  • «Լեռնային բնապատկեր», 1942
  • «Հազարաթերթիկ», 1947
  • «Սովորական երիտասարդ», 1947
  • «Երկու հեքիաթ մեծահասակների համար», 1967
  • «Բոսորագույն տերև», 1969
  • «Կապրիչչո», 1969

Ֆիլմեր

  • «Ռոման և Ֆրանչեսկա», 1961
  • «Տարաս Շևչենկո»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]