Ալեքսանդր Թանսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թանսման
ֆր.՝ Alexandre Tansman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1897(1897-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 15, 1986(1986-11-15)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5][4]
ԳերեզմանCimetière Sud de Saint-Mandé
Քաղաքացիություն Լեհաստան և  Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունՎարշավայի համալսարան և Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
ԱնդամությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Union of Polish Composers?
Կայքtansman.lodz.pl
 Alexandre Tansman Վիքիպահեստում

Ալեքսանդր Թանսման (լեհ.՝ Aleksander Tansman, հունիսի 12, 1897(1897-06-12)[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 15, 1986(1986-11-15)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[5][4]), լեհ և ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար վիրտուոզ, մանկավարժ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանսմանը ծնվել և մեծացել է Լեհաստանի Լոձ քաղաքում այն ժամանակաշրջանում, երբ Լեհաստանը որպես անկախ պետություն գոյություն չուներ, իսկ Լոձը ցարական Ռուսաստանի մի մասն էր։ Նրա ծնողները եղել են հրեա։ Հայրը՝ Մոշեն, Տանցմանը (1868-1908) մահացել է, երբ Ալեքսանդրը եղել է 10 տարեկան, մայրը՝ Հաննան (ծնվ. Գուրվիչ, 1872-1935) միայնակ է մեծացրել նրան և իր ավագ քրոջը՝ Թերեզային[7][8]։

Հուշատախտակ Լոձ քաղաքում՝ «Ալեքսանդր Թանսմանը՝ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորը, ծնվել է այս տանը, 1897 թվականի հունիսի 12-ին և այստեղ անցկացրել իր կյանքի առաջին 17 տարիները»

։

Սովորել է Լոձի կոնսերվատորիայում, նվագել քաղաքային սիմֆոնիկ նվագախմբում։ Այնուհետև սովորել է Վարշավայում, երաժշտության դասերին զուգահեռ սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրա կոմպոզիցիայի ուսուցիչը եղել է Հենրիխ Մելցերը։ 1920 թվականից ապրել է Փարիզում, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1941-1946 թվականներին, որոնք անցկացրել է ԱՄՆ-ում։ 1940 թվականին Փարիզի օկուպացիայից հետո նա ընտանիքի հետ փախել է Նիցցա, որտեղ ապրել է թաքնված՝ մինչև հաջորդ տարի ամերիկյան վիզա ստանալը։ Նա փախել է Եվրոպայից, քանի որ նրա հրեական ծագումը վտանգի տակ է դրված եղել Հիտլերի իշխանության գալու հետ կապված։ Ամերիկայում ուսանելու ժամանակ Թանսմանը շատ է հյուրախաղերով հանդես եկել որպես դաշնակահար և դիրիժոր, բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ է գրել՝ երեք սիմֆոնիա, երկու քառյակ, դաշնամուրի ստեղծագործություններ։ ԱՄՆ֊ում նա գրել է մի քանի պարտիտուր հոլիվուդյան ֆիլմերի համար։ 1946 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Օսկար» մրցանակիի՝ լավագույն երաժշտության համար։ 1948 թվականին Թանսմանը հրատարակել է իր գիրքը Իգոր Ստրավինսկու մասին, որը երկու կոմպոզիտորների միջև բարեկամության արդյունք է դարձել Միացյալ Նահանգներում աքսորի տարիներին[9]։

Նա ընկերացել է Մորիս Ռավելի, Սերգեյ Պրոկոֆևի, Անդրես Սեգովիայի, իսկ ավելի ուշ՝ Իգոր Ստրավինսկոււ հետ։ 1946 թվականին Թանսմանը վերադարձել է Փարիզ, և նրա երաժշտական կարիերան կրկին սկսվել է ամբողջ Եվրոպայում։ Հանդես է եկել որպես վիրտուոզ դաշնակահար և դիրիժոր, լայնորեն և հաջողությամբ համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նրա ստեղծագործությունները, որոնց ելույթների քանակը երբեմն գերազանցում էր տարեկան 500-ը, կատարել են լավագույն նվագախմբերն ու դիրիժորները։ Որպես բալետի կոմպոզիտոր, տասնամյակներ շարունակ Թանսմանը համագործակցել է նշանավոր պարուսույցների հետ։

Առաջին կինը 1924 թվականից եղել է ռումինացի պարուհի Աննա Էլեոնորա Բրոչիներնը (1904-1986 թթ.), Երկրորդ կինը՝ 1937 թվականից՝ ֆրանսիացի դաշնակահարուհի Կոլետ Կրասը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I Symfonia (1917)
  • II Symfonia (1926)
  • III Symfonia Symfonie concertante (1931)
  • IV Symfonia (1939)
  • V Symfonia (1942)
  • VI Symfonia In memoriam (1943)
  • VII Symfonia Liryczna(1944)
  • VIII Symfonia Muzyka na orkiestrę (1948)
  • IX Symfonia (1957)
  • Rapsodie polonaise (1941)
  • Muzyka na smyczki (1947)
  • Capriccio (1953)
  • Koncert na orkiestrę (1955)
  • Symfonia kameralna (1960)
  • Six movements (1961)
  • Diptyque (1969)
  • Quatre mouvements (1969)
  • Hommage à (1969)
  • Stèle. In memoriam (1972)

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sextuor (1922)
  • Lumières (1926)
  • La grande ville (1932)
  • Bric-à-Brac (1933)
  • Mexico Américain (1945)
  • Le roi qui jouait le fou (1947)
  • Trois de Nuit (1949)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schwerke I. Alexandre Tansman, compositeur polonais. Paris, 1931 (на англ. яз — New York, 1931)
  • Alexandre Tansman (1897—1986). Catalogue de l’oeuvre/ G. Hugon, ed. Paris, 1995
  • Granat-Janki A. Forma w twórczości instrumentalnej Aleksandra Tansmana. Wrocław, 1995
  • Wendland A. Gitara w twórczości Aleksandra Tansmana. Łódź, 1996
  • Cegiełła J. Dziecko szczęścia. Aleksander Tansman i jego czasy. T. 1-2. Łódź, 1996
  • Aleksander Tansman 1897—1986. Materiały z ogólnopolskiej sesji naukowej. Łódź, 1997
  • Otero C. Alexandre Tansman։ su vida y obra para la guitarra. Lomas de Bezares, 1997
  • Hommage au compositeur Alexandre Tansman։ (1897—1986)/ Pierre Guillot, ed. Paris, 2000
  • Pons L., Joubert J.A., Bril F.-Y. Alexandre Tansman ou l’expression et l'équilibre. Montrem, 2005
  • Une voie lyrique dans un siècle bouleversé/ Mireille Tansman-Zanuttini, Gérald Hugon, eds. Paris, 2006
  • Wendland W., W 89 lat dookoła świata. Aleksander Tansman u źródeł kultury i tożsamości. Łódź, 2013.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 http://www.classicalarchives.com/composer/3441.html
  6. Guillot, Pierre (2000). Hommage au compositeur Alexandre Tansman (1897-1986). Paris: Presses de l'Universite de Paris-Sorbonne. ISBN 2-84050-175-9. ISSN 1275-2622.
  7. Jewish Records Indexing
  8. «Chana Tancman (регистрационная карточка)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  9. Tansman, Alexandre (1948). Igor Stravinsky. Igor Stravinsky (first publication ed.). Amiot Dumont, Paris.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թանսման» հոդվածին։