Ալեքսանդր Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ազատյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1930[1] |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 2017 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ալեքսանդր Ազատյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Թադևոսի Ազատյան (փետրվարի 18, 1930[1], Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2017, Երևան, Հայաստան[2]), հայ նկարիչ, գոբելենագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Ազատյանը ծնվել է 1930 թվականին, Կիրովականում։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Լենինգրադի գեղարդ ուսումնարանը։ 1965-1976 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[3]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ստեղծագործել է հիմնականում դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ Գործերից են՝
- «Միջնադար», 1974 թվական, ՀԱՊ
- «Կռունկներ», Սարդարապատի ժողովրդական ստեղծագործության թանգարան
- «Էլեկտրոնիկա», 1980-ական թվականներ
- «Բերքի տոն», 1980-ական թվականներ
- «Գարուն», 1980-ական թվականներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3301
- ↑ «AV Production - Ալեքսանդր Ազատյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ազատյան» հոդվածին։ |
|