Ալեքսանդրու Յոհան Կուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրու Յոհան Կուզա
Alexandru Ioan Cuza
Ալեքսանդրու Յոհան Կուզա
Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանության (1859-1862) տիրակալ
 
Ծննդյան օր մարտի 20, 1820
Ծննդավայր Մոլդովա Հուշի, Մոլդովա
Վախճանի օր մայիսի 15, 1873
Վախճանի վայր Գերմանիա Հեյդելբերգ, Գերմանիա

Ալեքսանդրու Յոհան Կուզա (ռում.՝ Alexandru Ioan Cuza, մարտի 20, 1820, Հուշի, Մոլդովա - մայիսի 15, 1873, Հեյդելբերգ, Գերմանիա), Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանության (1859-1862) տիրակալ (հոսպոդար), ռումինական պետության (1862-1866) ղեկավար։

Մասնակցել է 1848 թվականի հեղափոխությանը, վտարվել Մոլդովայից։ Վերադարձել է 1850 թվականին և ղեկավարել երկու իշխանությունների միավորման պայքարը։

1859 թվականին ընտրվել է Մոլդովայի, ապա Վալախիայի հոսպոդար։ Կուզայի կառավարման օրոք ավարտվել է (1862) Ռումինիայի միասնական պետության ստեղծումը։ Ռումին, հետադեմ բոյարների ճնշման տակ 1866 թվականին հրաժարվել է իշխանությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png