Ալեքսանդրի կղզեխմբի գայլը (լատիներեն՝ Canis lupus ligoni), հայտնի է նաև կղզեխմբային գայլ (անգլ.՝ Archipelago wolf) կամ կղզային գայլ (անգլ.՝ Islands wolf) անվանումներով, գորշ գայլի (լատին․՝ Canis lupus) ենթատեսակ է, որը հանդիպում է Ալյասկայում՝ Ալաքսանդրի կղզեխմբի շրջակայքում։ Այս գայլերը չափերով ավելի փոքր են, քան Ալյասկայի գայլերի մյուս ենթատեսակները, ունեն 14-23 կգ քաշ, մոտ 1,1 մ երկարություն և 0,61 մ հասակ։ Մորթին սովորաբար մուգ մոխրագույն է, տեղ-տեղ ավելի բաց երանգներով։