Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհոկտեմբեր 1990
Անվանված էԼեոպոլդ Սեդար Սենգոր
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Եգիպտոս
ՏեղագրությունNew Borg El Arab? և Ալեքսանդրիա
Կայքusenghor-francophonie.org
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան (Եգիպտոս)##
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան (Եգիպտոս)
Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան, Եգիպտոս
 Senghor University, Alexandria Վիքիպահեստում

Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան, համալսարան, որը պաշտոնապես հայտնի է որպես Ֆրանսերեն լեզվի Աֆրիկյան զարգացման Միջազգային համալսարան, որը հիմնադրվել է 1990 թվականին Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերեն լեզվի Աֆրիկյան զարգացման համալսարանի հիմնադրման հատակագիծը ներկայացվել և ընդունվել է գագաթաժողովին։ Սենգորի համալսարանը բացվել է 1990 թվականի հոկտեմբերին և ճանաչվել է միջազգային հանրության ուսումնական հաստատություն։ Նրա անունը անունը հարգանքի տուրք է Լեոպոլդ Սեդար Սենգարի՝ Ֆրանկոֆոնիան խթանողի Սենեգալի Հանրապետության նախկին նախագահի։ Ի լրացում Սեդար Սենգորի հայր-հիմնադիրներն են Մուրիս Դրուոնը, Բութրոս Բութրոս-Գալին և Ռենե-Ջին Դուպուն։

Սենգոր համալսարանի շենքը
Տեղագրության քարտեզ

Ալբերտ Լուրդեն ղեկավարել է համալսարանը 8 տարիների ընթացքում։ 2016 թվականի հունիսի 21-ին պրոֆեսոր Թերրի Լերդելը նշանակվում է Սենգարի համալսարանի ռեկտոր, Հանյա Հելալի համալսարանի պրոֆեսոր, Եգիպտոսի բարձրագույն կրթության ու գիտության հետազոտության նախկին նախարար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգոր համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը կրթում է սովորողներին հարավային երկրների զարգացմանն առնչվող առարկաների միջոցով։ Իր երկրների երիտասարդ շրջանավարտներին պատրաստում է տարբեր բնագավառների գործունեության (սնունդ, առողջապահություն, կառավարում, գիտություն, շրջակա միջավայր)։

Համաձայն համալսարանի ծրագրի՝ Սենգոր համալսարանը ձգտում է դառնալ միջազգային ֆրանսալեզու համալսարան մասնագիտական նպատակներով՝ ապահովելով Աֆրիկայի զարգացումը։

Նա պատրաստվում է մասնագիտությունների զարգացմանը Ուագադուգուի գագաթաժողովի շրջանակներում։ Նախագծերի միջոցով ուղղորդում է աշակերտների զարգացումը՝ ստեղծելով հմտությունների ցանց և գիտելիքներ՝ աշակերտների պրոֆեսիոնալիզմի միջոցով անընդմեջ կրթությամբ և սահմանափակ ուսուցմամբ։

Այն 10 մասնագիտությունները սովորեցնում է հինգ բաժիններում։

  • Առաջին բաժին
    • Վարչական կառավարման բաժին
    • Կառավարում նախագծերով
    • Կառավարում և համայնքային կառավարում
  • Երկրորդ բաժին
    • Շրջակա միջավայրի բաժին
    • Շրջակա միջավայրի կառավարում
    • Շրջանների պահպանման կառավարում
  • Առողջապահության բաժին
    • Միջազգային առողջապահություն
    • Քաղաքականություն սննդի բնագավառում
  • Մշակութային ժառանգականության բնագավառ
    • Մշակութային ժառանգականության կառավարում
    • Կապ և հաղորդակցություն
    • Մշակութային ճյուղերի կառավարում
  • Համակարգչային կառավարման բաժին
    • Հեռակարավարման ուսուցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի Սենգորի անվան համալսարան» հոդվածին։