Աթանասիոս Ցակալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանասիոս Ցակալով
Դիմանկար
Ծնվել է1790
ԾննդավայրՅանինա
Մահացել է1851
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԿրթությունMaroutsaia School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններօրենսդիր ասամբլեայի անդամ և Ֆիլիկի Էթերիայի անդամ
ԱնդամությունՖիլիկի Էթերիա և Ellinoglosso Xenodocheio?
 Athanasios Tsakalov Վիքիպահեստում

Աթանասիոս Ցակալով ( հուն․՝ Αθανάσιος Τσακάλωφ, 1790, Յանինա - 1851, Մոսկվա, Ռուսական կայսրություն), օսմանյան լծից Հունաստանի ազատագրման նպատակով ստեղծված Ֆիլիկի էթերիա («Բարեկամների ընկերություն») գաղտնի կազ մակերպության հիմնադիր անդամ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցակալովը ծնվել է 1790 թվականին[3] Յանինայում ՝ ներկայիս Հունաստանում (այն ժամանակ՝ Օսմանյան կայսրությունում)։ Երիտասարդ տարիքում Հունաստանից մեկնել է Ռուսաստան, ուր գտնվում էր հայրը։ Այնուհետև սովորելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ հիմնել է Հունաստանի ազատագրման գաղափարին աջակցող Hellenoglosso Xenodocheio գաղտնի կազմակերպությունը[4]։ Վերադառնալով Ռուսաստան՝ Օդեսա, այստեղ ծանոթացել է Նիկոլաոս Սկուֆասի ու Էմմանուիլ Քսանթոսի հետ, և երեքով 1814 թվականին հիմնադրել են Ֆիլիկի Էթերիա գաղտնի կազմակերպությունը՝ Հունաստանի ազատագրման համար հող նախապատրաստելու նպատակով[5] 1818 թվականին երեք գործընկերները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս ՝ իրենց գործը առաջ մղելու համար։ Այնտեղ հուլիսին Սկուֆասը հիվանդացել ու մահացել է, և կազմակերպության ղեկավարությունը մնացել է նր երկու ընկերների ուսերին։ Ցակալովը իր ողջ էությամբ և մինչև վերջ նվիրված է եղել Հունաստանի անկախության գաղափարին, ամեն ինչ արել է ազատագրական պայքարի հող նախապատրաստելու համար, 1821 թվականին սկսված ազատագրական։ պատերազմի ժամանակ էլ ծառայել է որպես դրոշի լեյտենանտ՝ Ֆիլիկի Էթերիայի հետագա առաջնորդությունն ստանձնած գեներալ Ալեքսանդր Իփսիլանտիսի մոտ։

Մահացել է 1851 թվականին Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ioannis Michaletos (2006 թ․ սեպտեմբերի 28). «Freemasonry in Greece: Secret History Revealed». Balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  2. Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. էջեր 20–21. (retrieved from University of California Library)
  3. Αθανάσιος Τσακάλωφ Արխիվացված Մարտ 3, 2016 Wayback Machine. — Εγκυκλοπαίδεια Μείζονος Ελληνισμού, Εύξεινος Πόντος.
  4. Ioannis Michaletos (2006 թ․ սեպտեմբերի 28). «Freemasonry in Greece: Secret History Revealed». Balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.Ioannis Michaletos (2006-09-28). "Freemasonry in Greece: Secret History Revealed". Balkanalysis.com. Archived from the original Արխիվացված 2012-06-24 Wayback Machine on 2012-06-24. Retrieved 9 May 2009.
  5. Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. էջեր 20–21.Alison, Phillips W. (1897). The war of Greek independence, 1821 to 1833. London : Smith, Elder. pp. 20–21. (retrieved from University of California Library)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթանասիոս Ցակալով» հոդվածին։