Ազիրիս Նունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիրիս Նունա
ռուս.՝ Азирис Нуна
Երկիր Ռուսաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ
Թվական2006
Լեզուռուսերեն
ՌեժիսորOleg Kompasov?
ՊրոդյուսերՍերգեյ Ֆրոլով և Սերգեյ Չեռնյակով
ԴերակատարներՌոման Կերիմով, Մաքսիմ Ավերին, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Ալեքսանդր Լազարև, Նոնա Գրիշաևա, Վյաչեսլավ Գրիշեչկին, Ալյոնա Իվչենկո, Սեմյոն Ֆուրման, Մարիա Կոզակովա և Ֆիլիպ Ավդեև
ՕպերատորՆիկոլայ Նեմոլաև
Տևողություն91 րոպե
Բյուջե3 500 000 $
Շահույթ138 490 $

«Ազիրիս Նունա» (ռուս.՝ «Азирис Нуна»), 2006 թվականի ռուսական մանկական ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Կոմպասովը[2]։ Յուլի Բուրկինի և Սերգեյ Լուկյանենկոյի «Остров Русь» եռագրության առաջին մասի՝ «Այսօր, մայրի՛կ»[3] (ռուս.՝ «Сегодня, мама!») վեպի էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ քաղաքային հնագիտական թանգարան են բերում քարե մեծաբեկորներ, որի վրա փորագրված են կիսաջնջված հին եգիպտական հիերոգլիֆներ։ Թանգարանի պահակը, ի զարմանս իրեն, քարաբեկորի մեջ հայտնաբերում է ճաք, որտեղից երևում է խորհրդավոր մետաղե իր։

Երկու եղբայրներ՝ Ստասն ու Կոստյան, իմանալով մեծաբեկորի կասկածելի կտորի մասին, գիշերը գնում են թանգարան։ Նրանք քարի մեջ գտնում են տարօրինակ մետաղական ձվաձև պարկուճ, հայտնվում դրա մեջ և անհասկանալի կերպով մեկնում ճանապարհորդության ժամանակ մեջ։

Սկզբում նրանք հայտնվում են 2506 թվականին, որտեղ դառնում են «Տիեզերական բանտի» բանտարկյալներ, ծանոթանում ապագայի անսովոր մարդկանց հետ, անհավանական խաղ են խաղում, հայտնվում ֆանտաստիկ սֆինքս Շիդլայի թաթերի մեջ, որը նրանց փրկում է սարսափելի վտանգներից։ Եղբայրները շարունակում են իրենց ճանապարհորդությունը ժամանակի մեքենայով, որը նրանց տանում, է մ.թ. ա. 1506 թվականի Հին Եգիպտոս։ Այնտեղ նրանց սպասում է ծանոթություն բռնապետ փարավոն Նեմենհոտեպ IV-ի հետ, որը կարգադրում է նրանց զոհաբերել իր ամուսնության օրը։ Հերթական անգամ փրկվելով հին եգիպտացիներից՝ Ստասն ու Կոստյան կրկին հայտնվում են պարկուճի մեջ և վերադառնում են իրենց ծնողների մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ֆիլիպ Ավդեև Կոստա Կոստա
Ռոման Կերիմով Ստաս Ստաս
Մաքսիմ Ավերին Շիդլա Շիդլա
Ալեքսանդր Ֆիլիպենկո փարավոն Նեմենհոտեպ IV փարավոն Նեմենհոտեպ IV / փարավոնի մումիա
Ալեքսանդր Լազարև հայր հայր
Նոննա Գրիշաևա մայր / Հայլինե մայր / Հայլինե
Վյաչեսլավ Գրիշեչկին Կուբատայ Կուբատայ
Ալյոնա Իվչենկո Այնա Այնա
Սեմյոն Ֆուրման Սմոլյանին Սմոլյանին
Մարիա Կոզակովա Հայլինեն մանկության տարիներին Հայլինեն մանկության տարիներին
Անդրեյ Լուկյանով գերագույն քուրմ
Անդրեյ Բարխուդարով Դորշան Դորշան
Վլադիմիր Գուսև Աշիրի խորհրդական Աշիրի
Յուրի Վաքսման Գոպա խորհրդական Գոպա
Ալեքսանդր Բելյաև եղանակ կանխատեսող
Վալերի Գիրիս գլաշատայ
Սպարտակ Միշուլին պահակ

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ ֆիլմի համար «Թայմ Աութ» (ռուս.՝ «Тайм-Аут») խումբը ձայնագրել է Վ. Չերնիշևի և Ռ. Ռոժդեստվենսկու «Этот большой мир» երգի քավերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0479767/
  2. Официальный DVD сайт
  3. «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]