Ռոբերտ Ռոժդեստվենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ռոժդեստվենսկի
Роберт Рождественский
Ծննդյան անունռուս.՝ Роберт Станиславович Петкевич
Ծնվել էհունիսի 20, 1932(1932-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրԿոսիխա, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 19, 1994(1994-08-19)[4][5] (62 տարեկան) կամ օգոստոսի 20, 1994(1994-08-20)[6] (62 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերլիրիկա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԶավակներEkaterina Rozhdestvenskaya?
 Robert Rozhdestvensky Վիքիպահեստում

Ռոբերտ Ռոժդեստվենսկի (ծննդյան անունը՝ Ռոբերտ Ստանիսլավի Պետկևիչ Роберт Станиславович Петкевич, 20 հունիսի, 1932, Կոսիխա, Ռուսաստան19 օգոստոսի, 1994, Մոսկվա), ռուս խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունն ստացել է խորհրդային պետական պաշտոնյա, հեղափոխական Ռոբերտ Էյհեի պատվին։

Հայրը՝ Ստանիսլավ Նիկոդիմի Պետկևիչը, ազգությամբ լեհ էր, աշխատել է ՌՍՖՍՀ ներքին գործերի կոմիսարիատում։ Մայրը՝ Վերա Ֆյոդորովան (1913—2001), մինչ պատերազմը աշխատել է որպես գյուղական տարրական դպրոցի տնօրեն և միաժամանակ սովորել է բժշկական ինստիտուտում։ Ռոբերտի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան էր։ Հայրը 1941 թ. զորևակոչվել է բանակ և զոհվել Լատվիայում 1945 թ. փետրվարի 22-ին[7]։

1934 թ-ից Ռոբերտը տատի ու ծնողների հետ ապրում էր Օմսկում։ Ռազմաճակատ է մեկնում նաև Ռոբերտի մայրը և Ռոբերտը մնում է տատի՝ Նադեժդա Ֆյոդորովայի հետ։ Ռոբերտի՝ տպագրված առաջին երկը «С винтовкой мой папа уходит в поход…» («Омская правда», 8 հուլիսի 1941 թ.)[8] բանաստեղծությունն է։

1943 թ. սովորել է ռազմա-երաժշտական դպրոցում։ Տատը մահանում է 1943 թ. ապրիլին, Ռոբերտը մինչ 1944 թ. ապրում է մորաքրոջ հետ[8]։ Հետագայում մայրը որոշում է որդուն տանել է իր մոտ՝ ներկայացնելով որպես «գնդի որդի»։ Սակայն ճանապարհին՝ Մոսկվայում, փոխում է միտքն ու որդուն հանձնում Դանիլովյան մանկատուն։

1945 Վերա Պավլովնան ամուսնանում է Իվան Ռոժդեստվենսկու (1899—1976) հետ, ով նրա հետ նույն գնդում էր ծառայում։ Ռոբերտին տալիս են խորթ հոր անունն ու ազգանունը և տանում իրենց մոտ՝ Քյոնիգսբերգ։ Պատերազմի ավարտից հետո Ռոբերտը տեղափոխվում է Լենինգրադ, իսկ 1948 թ. մեկնում է Պետրոզավոդսկ։

1950 թ. «На рубеже» (Պետրոզավոդսկ) ամսագրում տպագրվում են Ռոժդեստվենսկու բանաստեղծություններից։ Նույն թվականին նա փորձում է ընդունվել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտ, սակայն անհաջողություն է կրում։ Պետրոզավոդսկի պետական ինստիտուտի պատմա-բանասիրական բաժնում մեկ տարի սովորելուց հետո՝ 1951 թ., ընդունվում է Գրականության ինստիտուտ և տեղափոխվում Մոսկվա։

Ինստիտուտում սովորելու տարիներին լույս են տեսնում բանաստեղծությունների «Флаги весны» (1955) ու «Испытание» (1956) ժողովածուները, տպագրվում է «Моя любовь» (1955) պոեմը։ 1955 թ. Ռոժդեստվենսկին պրակտիկան անցկացնում էր Ալթայում, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ դեռ կոնսերվատորիայում սովորող Ալեքսանդր Ֆլյարկովսկու հետ. վերջինիս հետ միասին Ռոժդեստվենսկին գրում է իր առաջին երգը՝ «Твоё окно»։ 1972 թ. Ռոժդեստվենսկին ստանում է լենինյան կոմերիտմիությանի մրցանակ, իսկ 1979 թ. դառնում է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

Ռոբերտ Ռոժդեստվենսկին մահացել է Մոսկվայում 1994 թ. օգոստոսի 19-ին ինֆարկտից։

1997 թ. Ռոբերտ Ռոժդեստվենսկու անունով է կոչվել № 5360 փոքրիկ մոլորակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рождественский Роберт Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. ПроДетЛит (ռուս.) — 2019.
  6. Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 204—206. — ISBN 5-94848-307-X
  7. «Информация из донесения о безвозвратных потерях 123 стрелковой дивизии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  8. 8,0 8,1 «Экскурсия по жизни Роберта Рождественского в Омске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռոժդեստվենսկի» հոդվածին։