Ազամատ Մուսագալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազամատ Մուսագալիև
ղազ.՝ Азамат Тахирұлы Мұсағалиев
Ծնվել էհոկտեմբերի 25, 1984(1984-10-25) (39 տարեկան)
ԾննդավայրԿամիզյակ, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունAstrakhan State Technical University?
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, դերասան, հաղորդավար, ՈՒՀԱ-ի խաղացող, երգիչ, կատակերգու և երգիծաբան
Պարգևներ և մրցանակներ
Gold Play Button և Silver Play Button

Ազամատ Մուսագալիև (ռուս.՝ Азамат Мусагалиев, հոկտեմբերի 25, 1984(1984-10-25), Կամիզյակ, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեռուստահաղորդավար, դերասան, «ՈՒՀԱ» թիմի խաղացող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազամատ Մուսագալիևը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 25-ին Կամիզյակ քաղաքում (այլ տվյալներով ՝ ԱստրախանումԱստրախանի մարզում։ Սովորել է Կամիզյակ քաղաքի № 4 դպրոցում[1]։

Ազգությամբ` ղազախ, պատկանում է ադայ տոհմին[2]։ Նա մեծ հարգանքով է վերաբերվել նախնիների լեզվին, որը հասկանում և այդ լեզվով հաղորդակցվում է իր տատիկի և ընտանիքի անդամների հետ։

Դպրոցն ավարտելուց հետո, ծնողների պահանջով, ովքեր կարծում էին՝ իրենց որդին պետք է ստանա լուրջ մասնագիտություն, Ազամատն ընդունվում է բժշկական համալսարան՝ բուժական ֆակուլտետ։ Արդեն ուսուցման ընթացքում Ազամատը հասկացավ, որ կատարել է սխալ ընտրություն, և ընդունվեց Աստրախանի պետական տեխնիկական համալսարան՝ էկոլոգիայի և աշխատապահպանման ֆակուլտետ՝ ավարտելով և ստանալով ճարտարագետի մասնագիտություն[3]։

ՈՒՀԱ-ում հայտնվել է պատահմամբ․ ընկերոջ հրավերով մասնակցել է փորձերից մեկին (մասնակցած ՈՒՀԱ ուսանողական թիմում), որից հետո աստիճանաբար[3] դարձել է Աստրախանի «Ալտերնատիվ»-ի նոր անդամ։ Շուտով նա ընտրվեց «Կամզյակի շրջանի հավաքականի» ավագ։ Հավաքականը լավագույնների կազմում մի քանի անգամ հայտնվել է «ՈՒՀԱ» բարձրագույն լիգայում։

2013 թվականին Ազամատ Մուսագալիևը դարձել է Ղրղզստան «Ալա-Տոո» լիգայի հիմնադիրներից և առաջին խմբագիրներից մեկը[4]։

«Ինտեռնի» («ռուս.՝ Интерны») սերիալի 229-րդ սերիայում (առաջին ցուցադրումը 2015 թվականի փետրվարի 17-ին) Ազամատը հանդես եկավ որպես սերիալի նոր հերոսի՝ բժիշկ Տիմուր Ալաբաևի՝ Պոլինա Ուլյանովայի (դերասանուհի Յանա Գուրյանովայի) նախկին ամուսնու կերպարով։ Նախնական մտահաղացմամբ Ազամատը հայտնվելու էր որպես հերթական ինտերն, սակայն քանի որ նա կադրում իր կոլեգաներից բավականին մեծ էր երևում, սցենարը վերանայելուց հետո նա հանդես եկավ որպես բժիշկ[5]։

2014 թվականից սկսել հանդես գալ ՏՆՏ հեռուսատաալիքի «Մեկ անգամ Ռուսաստանում» («ռուս.՝ Однажды в России») շոուում։ 2015 թվականին դարձել է «Ուր է տրամաբանությունը» («ռուս.՝ Где логика?») հեռուստաշոուի հաղորդավար[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազամատն ունի կին՝ Վիկտորյան[7] (ամուսնացած են 2008 թվականից)[8] և 2 դուստր՝ 2 և 6 տարեկան (2015 թվական)[9]՝ Լայսյան և Միլանա։

2015 թվականից ընտանիքն ապրում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Веселые камызякские ребята». Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  2. "Камызяка" Азамата Мусагалиева утомили вопросы о его национальности. В коротком видео он разом ответил всем интересующимся
  3. 3,0 3,1 «Рыцарь города Камызяки. Интервью» (ռուսերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  4. «Ала-Тоо, Кыргызстан». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Азамат Мусагалиев: «Ручаюсь, что мы и поднимем вам настроение»» (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  6. «Азамат Мусагалиев: «Хочу, чтобы телевидение переименовали в „азаматовидение"»» (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  7. «РЫЦАРЬ ГОРОДА КАМЫЗЯКИ. ИНТЕРВЬЮ. Часть 2» (ռուսերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  8. «В студии капитан сборной «Камызякского Края по КВН» Азамат Мусагалиев» (ռուսերեն). Радио mCm. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  9. «Азамат Мусагалиев: «Жена смотрит "Интернов", когда меня нет дома»» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազամատ Մուսագալիև» հոդվածին։