Ադոլֆ Վինդաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ադոլֆ Օտո Ռեյնհոլդ Վինդաուս
գերմ.՝ Adolf Otto Reinhold Windaus

Ծնվել է 1876 թ., դեկտեմբերի 25 (1876-12-25)
Բեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել է հունիսի 9, 1959 (82 տարեկան)
Գոթինգեն, Արևմտյան Գերմանիա
Ազգություն Գերմանացի
Գիտական ոլորտ Օրգանակն քիմիա, կենսաքիմիա
Պարգևներ Քիմիայի նոբելյան մրցանակ (1928)

Ադոլֆ Վինդաուս, (1876-1959), գերմանական (ԳՖՀ) կենսաքիմիկոս, քիմիկոս-օրգանիկ։

Աշխատել է Ֆրայբուրգում (1901-1913), Ինսբրուկում (1913-1915), 1915-1944 թվականին՝ Գյոթինգենի քիմիայի ինստիտուտի դիրեկտոր և պրոֆեսոր։ 1901 թվականից զբաղվել է ստերինների հետազոտությամբ, պարզել է նրանց կազմությունը և փոխադարձ կապը վիտամինների հետ։ Բացահայտել է վիտամին D-ի առաջացումը Էրգոստերինից՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Առաջինն է սինթեզել հիստամինը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի 1928 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png