Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե

Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե (Kolbe) (1818-1884), գերմանացի քիմիկոս։ Մարբուրգի (1851) և Լայպցիգի (1865) համալսարանների պրոֆեսոր։ Սինթեզել է քացախաթթու (1845), սալիցիլաթթու (1860) և մրջնաթթու (1861)։ Հայտնաբերել է հագեցած ածխաջրածինների ստացման եղանակ (1849)՝ միահիմն հագեցած ճարպաթթուների ալկալիական աղերի ջրային լուծույթները էլեկտրոլիզելով (Կուբեի ռեակցիա1857 թվականին (Ա. Կեկուլեի հետ միաժամանակ) միտք է արծարծել ածխածնի քառարժեքության մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png