Կոլբեի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլբեի ռեակցիա

Կոլբեի ռեակցիա, կարբոնաթթուների աղերի լուծույթների էլեկտրոլիզով ածխաջրածինների ստացման եղանակ (էլեկտրաքիմիական սինթեզ

Տարբեր թթուների աղերի լուծույթների էլեկտրոլիզի դեպքում առաջանում են համաչափ (), նաև անհամաչափ () ածխաջրածիններ։ Կոլբեի ռեակցիաով ստանում են բարձրագույն միակարբոնաթթուներ (1) և երկկարբոնաթթուներ (2) (համապատասխան էսթերների հիդրոլիզից հետո)՝
(1)

(2)
Կոլբեի ռեակցիան կիրառվում է արդյունաբերության մեջ, օրինակ, սեբացինաթթվի ստացման համար, որն օգտագործվում է պոլիամիդների և հոտավետ նյութերի արտադրության մեջ։ Ռեակցիան առաջարկել է գերմանացի քիմիկոս Ա. Կոլբեն, 1849 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 509