Ադոլֆո Նիկոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆո Նիկոլաս
Adolfo Nicolás
30-րդ Հիսուսի միաբանության գեներալ
հունվարի 19 2008 — հոկտեմբերի 3 2016
Ընտրություն՝ հունվարի 19 2008
Եկեղեցի՝ Հռոմեական կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Պետեր Հանս Կոլվենբախ
Հաջորդող Արթուրո Սոսա
 
Կրթություն Ալկալա դե Էնարեսի համալսարան, Հռոմի Գրիգորյան պապական համալսարան
Գիտական աստիճան աստվածաբանության դոկտոր
Մասնագիտություն համալսարանի դասախոս և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն իսպ.՝ Adolfo Nicolás Pachón
Ծնունդ ապրիլի 29, 1936(1936-04-29)[1][2]
Villamuriel de Cerrato, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահ մայիսի 20, 2020(2020-05-20)[3] (84 տարեկան)
Տոկիո, Ճապոնիա
Կուսակրոնության ընդունում մարտի 17 1967

Ադոլֆո Նիկոլաս ( իսպ.՝ Adolfo Nicolás, ապրիլի 29, 1936(1936-04-29)[1][2], Villamuriel de Cerrato, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 20, 2020(2020-05-20)[3], Տոկիո, Ճապոնիա[3]), Հիսուսի միաբանության (ճիզվիտների միաբանություն) գեներալ, 1814 թվականին միաբանության վերականգնումից հետո երեսուներորդ առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի Ապրիլի 29-ին, Պալենսիայի Վիլյամուրիել դե Սերատո քաղաքում։

Հիսուսի Միաբանության անդամ է դարձել Արանխուես քաղաքում 1953 թվականին։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում, որտեղ 1960 թվականին ստացել է փիլիսոփայության լիցենցիատի կոչում (նախկինում՝ կոչում բակալավրի և դոկտորի աստիճանների միջև)[4]։ Այնուհետև մեկնել է Ճապոնիա՝ խորացնելու ճապոնական լեզվի և մշակույթի վերաբերյալ իր գիտելիքները։ Մինչև 1964 թվականը Սոֆիայի համալսարանում (Տոկիո) աստվածաբանություն է ուսանել, 1967 թվականի մարտի 17-ին ձեռնադրվել է քահանա։

1968-1971 թվականներին սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում, որտեղ ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան։ Ճապոնիա վերադառնալուց հետո Նիկոլասը երեսուն տարի եղել է Սոֆիայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր։

1978-1984 թվականներին եղել է Ֆիլիպինների Մանիլայի Արևելաասիական հովվական համալսարանի տնօրեն։ 1993 թվականին նշանակվել է Ճապոնիայի ճիզվիտների հովիվ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1999 թվականը, որից հետո ևս 4 տարի հովվական աշխատանք է կատարել Ճապոնիայում՝ Տոկիոյի աղքատ ներգաղթյալների շրջանում։ 2004 թվականին վերադառնալով Ֆիլիպիններ, նշանակվել է Արևելյան Ասիայի և Օվկիանիայի ճիզվիտների կոնֆերանսի նախագահ։

2008 թվականի հունվարի 19-ին, Հիսուսի միաբանության երեսունհինգերորդ ընդհանուր ժողովում, ընտրվել է միաբանության ղեկավար՝ պաշտոնաթող Պետեր Հանս Կոլվենբախի փոխարեն[5]։

2014 թվականի մայիսին, ստանալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համաձայնությունը, 2016 թվականին պատկառելի տարիքի պատճառով հրաժարական է ներկայացրել միաբանության գլխավոր կոնգրեգացիային[6] (Հռոմի պապին կից վարչական մարմին)։

Նիկոլասը, բացի իր հայրենի իսպաներենից, խոսել է կատալոներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և ճապոներեն։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը մահացել է 2020 թվականի մայիսի 20-ին Տոկիոյում՝ 84 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին նա հիվանդ էր և գտնվում էր Տոկիոյի ծերանոցներից մեկում[7][8]։

Նրա մահվան մասին լուրն առաջինը հայտնեց Հռոմում ճիզվիտների կուրիան[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.vidanuevadigital.com/2020/05/20/muere-en-japon-el-espanol-adolfo-nicolas-superior-general-de-los-jesuitas-entre-2008-y-2016/
  4. Лиценциат // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  5. Spaniard Adolfo Nicolás elected new Superior General of the Jesuits
  6. Глава Ордена Иезуитов принял решение подать в отставку
  7. Edward W. Schmidt SJ (2020-05-20). «Former Jesuit superior general Adolfo Nicolás has died in Tokyo». America Magazine. Վերցված է 2020-05-20-ին.
  8. «Früherer Generaloberer Adolfo Nicolás gestorben». jesuiten.org. 2020-05-20. Վերցված է 2020-05-20-ին.
  9. «Jesuits mourn passing of former Superior General». Vatican News. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  10. «Muere en Japón el español Adolfo Nicolás, superior general de los jesuitas entre 2008 y 2016» (իսպաներեն). La Vida Nueva Digital. 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]