Ադալբերտո Պենյարանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադալբերտո Պենյարանդա
իսպ.՝ Adalberto Peñaranda
Անձնական տվյալներ
Ազգությունը վենեսուելացի
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1997(1997-05-31)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Alberto Adriani, Mérida, Վենեսուելա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուոթֆորդ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2015 Վենեսուելա Դեպորտիվո Լա Գուայրա 37 (4)
2015—2016 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2015—2016  Իսպանիա Գրանադա 9 (3)
2015  Իսպանիա Գրանադա Բ 9 (3)
2016—մ.հ. Անգլիա Ուոթֆորդ 0 (0)
2016  Իսպանիա Գրանադա 14 (2)
2016  Իտալիա Ուդինեզե 6 (0)
2017—2018  Իսպանիա Մալագա 16 (0)
Ազգային հավաքական
2013 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 17) 2 (0)
2014—2017 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 15 (3)
2016—մ.հ. Վենեսուելա Վենեսուելա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ադալբերտո (Ալբերտո) Պենյարանդա Մաեստրե (իսպ.՝ Adalberto Peñaranda Maestre, մայիսի 31, 1997(1997-05-31)[1], Alberto Adriani, Mérida, Վենեսուելա) վենեսուելացի ֆուտբոլիստ, «Ուոթֆորդ» ակումբի և Վենեսուելայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադալբերտոն իր կարիերան սկսել է «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբում։ 2013 թվականի օգոստոսի 12-ին՝ «Դեպորտիվո Տաչիրա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր ներամուտը Վենեսուելայի առաջնությունում[2]։ 2014 թվականի փետրվարի 23-ին՝ «Կարակաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ադալբերտոն խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբի կազմում[3]։ Նույն մրցաշրջանում նա դարձել է Վենեսուելայի Գավաթակիր։

2015 թվականի ամռանը Ադալբերտոն տեղափոխվել է իտալական «Ուդինեզե» ակումբ, որից հետո նա վարձավճարով տեղափոխվել է իսպանակա «Գրանադա» ակումբ։ Նոյեմբերի 22-ին՝ «Աթլետիկ Բիլբաո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իսպանական Լա Լիգայում[4]։ Դեկտեմբերի 12-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա ձևակերպել է «դուբլ», ինչպես նաև խփել է իր առաջին գոլը «Գրանադա» ակումբի կազմում[5]։

2016 թվականի սկզբին նա տեղափոխվել է անգլիական «Ուոթֆորդ» ակումբ, սակայն նա չի հեռացել «Գրանադա» ակումբից։ Ադալբերտոն ամռանը վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Ուդինեզե» ակումբ։ Օգոստոսի 20-ին, «Ռոմա» Ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդրիգո Դե Պաուլյաին[6]։

2017 թվականի հունվարին Ադալբերտոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Մալագա» ակումբ[7]։ Հունվարի 16-ին, «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նոր ակումբի կազմում խփել է իր առաջի գոլը[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ադալբերտոն Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Կոլումբիայի[9] և Պարագվայի պատանեկան հավաքականների դեմ խաղերին[10]։

2015 թվականի սկզբին Ադալբերտոն Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի Երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Չիլիիի[11], Ուրուգվայի և Կոլումբիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[12]։

2016 թվականի մարտի 25-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանկներում կայացած Պերուի հավաքականի դեմ խաղի ժամանակ Ադալբերտոն կատարլ է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականի կազմում[13]։

2016 թվականին Ադալբերտոն մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Ճամայկայի[14], Ուրուգվայի[15] և Մեքսիկայի հավաքականների դեմ խաերին[16]։

2017 թվականին Ադալբերտոն մասնակցել է Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[17], Վանուատու[18], Մեքսիկայի[19], Ճապոնիայի[20], ԱՄՆ-ի[21], Ուրուգվայի[22] և Անգլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[23]։ Մրցաշարում նա Վաուատուի և ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին նա գոլ է խփել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Վենեսուելա «Տեպորտիվո Լա Գուայրա»

  • Վենեսուելայի գավաթակիր — 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Депортиво Тачира VS. Депортиво Ла Гуайра 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 12.
  3. «Каракас VS. Депортиво Ла Гуайра 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 23.
  4. «Гранада VS. Атлетик Бильбао 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 22.
  5. «Леванте VS. Гранада 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 12.
  6. «Рома VS. Удинезе 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  7. Официально: «Малага» арендовала Пеньяранду
  8. «Малага VS. Реал Сосьедад 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 16.
  9. «Колумбия (до 17 лет) VS. Венесуэла (до 17 лет) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 9.
  10. «Парагвай (до 17 лет) VS. Венесуэла (до 17 лет) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 10.
  11. «Чили (до 20) VS. Венесуэла (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
  12. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 21.
  13. «Венесуэла VS. Коста-Рика 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
  14. «Ямайка VS. Венесуэла 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  15. «Уругвай VS. Венесуэла 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
  16. «Мексика VS. Венесуэла 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
  17. «Венесуэла (до 20) VS. Германия (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 20.
  18. «Венесуэла (до 20) VS. Ватунату (до 20) 7:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 23.
  19. «Мексика (до 20) VS. Венесуэла (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 26.
  20. «Венесуэла (до 20) VS. Япония (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 30.
  21. «Венесуэла (до 20) VS. США (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.
  22. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 8.
  23. «Венесуэла (до 20) VS. Англия (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]