Աբգար Ժ Սևերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Ժ Սևերոս կամ Ֆրահատ[1]
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ժ-ի պատկերով մետաղադրամ, 3-րդ դար
Իշխանություն212 - 215[2]/216, 240 - 242[1][3]/244
Թագադրում212
Ծնվել է՝I հազարամյակ
ԾննդավայրԵդեսիա
Մահացել է՝242[1] կամ 244
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդՄանու Թ[1][3]
ՀաջորդողԱբգար ԺԱ[3]
ՀայրՄանու Թ[1]

Աբգար Ժ Սևերոս (ծննդյան թվականն անհայտ - 242/244), Օսրոյենեի թագավոր 212 - 215[2]/216 և 240 - 242[1]/244 թվականներին։

Աբգար Ժ-ի մասին իրարամերժ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոն Կասսիոս «Հռոմեական Պատմություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Դիոն Կասսիոսի Հռոմեական Պատմության՝ Անտոնինոս Կարակալլա կայսրը (211-217) 215 թվականին, խաբելով Օսրոյենեի Ավգարոս (Աբգար Ժ) թագավորին, համոզեց նրան իբրև բարեկամ գալ իր մոտ, որից հետո նրան ձերբակալելով կալանավորեց և այդպիսով Օսրոյենեն, որը մնացել էր առանց թագավորի, հպատակեցրեց և հռչակեց հռոմեական պրովինցիա[4][5]։

Իրանիկա հանրագիտարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իրանիկա հանրագիտարանի Օսրոյենեի վերջին արքան՝ Աբգար Ժ-ն Մանու Թ-ի որդին է, կառավարել է 240-242 թվականներին և կրել Ֆրահատ պատվանունը, միևնույն ժամանակ 212-214 թվականներին կառավարել է Աբգար Թ Սևերոսը, որը Աբգար Ը Մեծի որդին է, իսկ 214-240 թվականներին կառավարել է Մանու Թ-ն, որն Աբգար Թ-ի որդին է[1]։

Քրոնոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քրոնոս կայքի Օսրոյենեի արքաների ցանկը 212 թվականից հետո սկսվում է այս հերթականությամբ՝

193-194 թվականների Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ Աբգար Ը-ն Պեսցենիուս Նիգերի կողմն է անցնում։ Երբ հաղթանակն անցնում Սեպտիմիուս Սևերուսին, նա շտապեց ընդունել նրա իշխանությունը և պահպանեց իր գահը, բայց պարտավորվում էր Հռոմ գերի ուղարկել իր երեխաներին։ Նրա հաջորդ Աբգար Թ-ն 216 թվականին կանչվում է Անտիոք կայսր Կարակալլայի կողմից, կալանավորվում և ուղարկվում Հռոմ։ Օսրոյենեն դառնում է հռոմեական պրովինցիա, բայց այդ կարգավիճակում մնում է շատ քիչ։ Շուտով հռոմեացիները կրում են պարտություն պարթևներից և Եդեսիայում գահին է բարձրանում Աբգար Թ-ի որդին՝ Մանու Թ-ն։ Մի քանի տարի անց Պարթևստանում հաստատվում է Սասանյանների պարսկական հարստությունը։ Պարսկական շահերը սկսում են համառորեն պատերազմել հռոմեացիների հետ, աստիճանաբար մեծացնելով իրենց իշխանությունը արևմտյան ուղությամբ։ Նրանց առաջին ձեռքբերումներից է լինում Օսրոյենեն, նվաճված 242 թվականին։ Նույն թվականին Գորդիանոս III կայսրը հետ է վերադարձնում Օսրոյենեն և գահին նստեցնում Աբգար ԺԱ-ին։ Բայց 244 թվականին Գորդիանոսը սպանվում է, իսկ նրա հաջորդ Ֆիլիպպը զիջում է պարսկական Շապուհ I շահին ողջ Հռոմեական Միջագետքը Օսրոյենեի հետ միասին։ Այսքանով դադարեցնում է իր գոյությունը Եդեսիայի թագավորությունը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Իրանիկա հանրագիտարան
  2. 2,0 2,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
  3. 3,0 3,1 3,2 3,3 Օսրոյենեի արքաները
  4. Հայաստանի քաղաքական վիճակը մ.թ. 2-րդ դարում և 3-րդ դարի սկիզբներին ըստ Դիոն Կասիոսի՝ «Հռոմեական Պատմություն», գիրք 78-րդ
  5. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 387, 390 և 394-ի ծան. 24 և 25

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 269-270, 272
Նախորդող
Մանու Թ[1][2]
Օսրոյենեի թագավոր
Աբգար Ժ

212 - 215[3]/216, 240-242[1][2]/244
Հաջորդող
Աբգար ԺԱ[2]
  1. 1,0 1,1 Իրանիկա հանրագիտարան
  2. 2,0 2,1 2,2 Օսրոյենեի արքաները
  3. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25