Աբգար Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Բ
Օսրոյենեի թագավոր
Իշխանությունմ.թ.ա. 68 - մ.թ.ա. 52
Թագադրումմ.թ.ա. 68
Հանձնումմ.թ.ա. 52
Ծնվել է՝մ.թ.ա. 1 հազարամյակ
Մահացել է՝մ.թ.ա. 52
ՀարստությունՕսրոյենեի Արշակունիներ
ՆախորդԱբգար Ա Պիքա
ՀաջորդողՄանու Բ
գերիշխան

Աբգար Բ (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 52), Օսրոյենեի թագավոր մ. թ. ա. 68 - մ. թ. ա. 52 թվականներին։ Աբգար Բ-ն Հռոմի Հանրապետության դաշնակիցն էր։ Մ. թ. ա. 64 թվականին միացել է հռոմեական բանակին, լեգատ Գնեոս Պոմպեոսին օգնելով Հյուսիսային Միջագետքի գրավման ժամանակ։

Կրասսոսի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պլուտարքոսի մ. թ. ա. 53 թվականին Աբգար Բ-ն (բնագրում բարբարոսը) ուղեկցի դեր է կատարում Մարկոս Կրասսոսի մոտ և նրան համոզելով հեռացնում է գետից և հռոմեացիներին տանում հարթավայրային մի ճանապարհով։ Կրասսոսը անցնելով Եփրատը Զևգմայի մոտ՝ հոսանքն ի վար իջնում է ներքև և Միջագետքի տափարակներով շարժվում դեպի Սելևկիա ու Տիզբոն։ Հռոմեական բանակը ճանապարհին ուժասպառ է լինում ծարավից ու շոգից։ Այդ ժամանակ Մեծ Հայքի արքա Արտավազդ Բ-ն սուրհանդակներ է ուղարկում Կրասսոսի մոտ և հայտնում, որ նա շատ ծանր իրավիճակում է գտնվում իր վրա հարձակված Որոդես II-ի հետ պատերազմելիս, որի պատճառով չի կարող Կրասսոսին օգնություն ցույց տալ և խորհուրդ է տալիս նրան կամ ետ վերադառնալ ու միանալով հայերին՝ համատեղ պատերազմել ընդդեմ Որոդես II-ի, կամ շարունակել ճանապարհը՝ խուսափելով հեծելազորի համար հարմար տեղանքներից և ճամաբար դնել միշտ բարձունքներում։ Զայրացած Կրասսոսը պատասխան նամակ չի գրում, բայց հրամայում է Արտավազդ Բ-ին հայտնել, որ նա այժմ ժամանակ չունի զբաղվելու Հայքով, բայց ավելի ուշ կգա և հաշվեհարդար կտեսնի Արտավազդ Բ-ի հետ դավաճանության համար[1][2]։ Մ. թ. ա. 53 թվականի մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու հռոմեացիների և պարթևացիների միջև տեղի ունեցած Խառանի ճակատամարտում Պարթևական զորքը Սուրենի գլխավորությամբ ջախջախիչ պարտության է մատնում Կրասսոսի հրամանատարությամբ հռոմեական լեգեոններին։ Հռոմեացիներից սպանվում է 20 հազար մարդ և գերի ընկնում 10 հազարից ավել մարդ։ Ճակատամարտում սպանվում են նաև Կրասսոսն ու իր որդին։ Աբգարը այդպես էլ չի ստանում որևէ օգուտ ճակատամարտի արդյունքից, քանի որ նույն թվականին կամ մ. թ. ա. 52 թվականին գահընկեց է լինում Պարթևական Որոդես II թագավորի կողմից և սպանվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 269-270, 272
  2. Կրասսոսի Պարթևական արշավանքը և Հայաստանը ըստ Պլուտարքոսի՝ «Զուգահեռ Կենսագրություններ», Պլուտարքոս, Կրասսոս, XXII

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 269-270, 272

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Drijvers, Han J.; Healey, John F. The Old Syriac Inscriptions of Edessa and Osrhoene (1999)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Աբգար Ա Պիքա
Օսրոյենեի թագավոր
Աբգար Բ

մ.թ.ա. 68 - մ.թ.ա. 52
Հաջորդող
Մանու Բ