Jump to content

Ֆրանց ֆոն Հոլցհաուզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց ֆոն Հոլցհաուզեն
անգլ.՝ Franz von Holzhausen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1968(1968-05-10) (56 տարեկան)
ԾննդավայրSimsbury
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ, University of Cordoba?, LaSalle? և Simsbury High School?
Մասնագիտությունճարտարագետ, դիզայներ, մեքենայի դիզայներ և գործարար
 Franz von Holzhausen Վիքիպահեստում

Ֆրանց ֆոն Հոլցհաուզեն (անգլ.՝ Franz von Holzhausen, մայիսի 10, 1968(1968-05-10), Simsbury), ամեիկացի արդյունաբերական դիզայներ, էլեկտրաքարեր արտադրող Tesla Motors ընկերության գլխավոր դիզայներ։

Automobile ամսագիրը Հոլցհաուզենին ընդգրկել է բոլոր ժամանակների 25 խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների ցանկում[1]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց ֆոն Հոլցհաուզենը ծնվել է 1968 թվականին, Կոնեկտիկուտ նահանգի Սիմսբերիում, գերմանական ընտանիքում։ 1986-1988 թվականներին դիզայն է սովորել Նյու Յորքի Սիրաքյուսի համալսարանում, իսկ հետո 1988-1992 թվականներին՝ Փասադենաի (Կալիֆոռնիա) արվեստի կենտրոնում[2]։

1992 թվականի հունիսին դարձել է Volkswagen կոնցեռնի կալիֆոռնիական ստուդիայի գլխավոր դիզայների օգնականը։ Գլխավոր դիզայներ Ջի Մեյսի ղեկավարությամբ մասնակցել է Volkswagen New Beetle-ի և Volkswagen Microbus-ի ստեղծմանը[3]։

2000 թվականի փետրվարին տեղափոխվել է General Motors կոնցեռն և գլխավորել կալիֆոռնիական ստուդիան։ Նրա ղեկավարությամբ մշակվել են Pontiac Solstice, Saturn Sky, Opel GT, Chevrolet SS և Chevrolet Borrego Concept Car[2]։

2005 թվականի փետրվարից Կալիֆորնիայի Mazda ստուդիայի գլխավոր դիզայներ (Director of Design)։ Նոր աշխատավայրում նա մշակել է kabura, Mazda Nagare և Mazda Furai կոնցեպտ-քարերը[2][3]։ Նրա խոսքով՝ ինքը գոհ չէր ընկերությունից, քանի որ նրա մշակումներից շատերը արտադրության մեջ չէին մտնում[4]։

2008 թվականի օգոստոսին Tesla Motors տեղափոխվեց այն բանից հետո, երբ անձամբ գրավեց Իլոն Մասկը[5]։ Որպես գլխավոր դիզայներ մշակել է Tesla Model S պրեմիում սեդանը, Tesla Model X քրոսովերը  «բյուջետային» Tesla Model 3-ը, որը ներկայացվել է 2016 թվականի մարտի 31-ին[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The 25 Greatest Designers of All Time» (անգլերեն). Automobile magazine. 2015 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Михаил Подорожанский (2006-06). «По-калифорнийски». Авторевю. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  3. 3,0 3,1 Edward Loh (2012 թ․ հոկտեմբերի 1). «Designers on Design: Franz von Holzhausen on the McLaren P1» (անգլերեն). MotorTrend.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Moryt Milo (2010 թ․ դեկտեմբերի 27). «Tesla's Musk had to woo von Holzhausen» (անգլերեն). Silicon Valley Business Journal. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  5. John Neff (2008 թ․ օգոստոսի 4). «BREAKING: Franz von Holzhausen leaving Mazda for Tesla Motors» (անգլերեն). Autoblog.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Eric Loveday (2009 թ․ ապրիլի 30). «Tesla Model S Designer Franz von Holzhausen Reveals How Perfectionism Drives Design» (անգլերեն). Green Car Report. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Andrew Moseman (2015 թ․ սեպտեմբերի 3). «Confirmed: The $35,000 Tesla Model 3 Will Be Unveiled in March 2016» (անգլերեն). Popular Mechanics. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Հոլցհաուզեն» հոդվածին։